Bagrat Alekyan

Armenian doctor, cardiovascular surgeon
The basics

Quick Facts

IntroArmenian doctor, cardiovascular surgeon
PlacesRussia Armenia
isPhysician Surgeon
Work fieldHealthcare
Gender
Male
Birth15 April 1951, Yerevan
Age73 years
The details

Biography

Անվան այլ կիրառումների համար տես՝ Բագրատ Ալեքյան (այլ կիրառումներ)


Բագրատ Գեղամի Ալեքյան (ապրիլի 15, 1951, Երևան), հայ բժիշկ, սիրտանոթային վիրաբույժ: Բժշկական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1993), Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (թղթակից անդամ՝ 2005), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2011):

Կենսագրություն

Բագրատ Ալեքյանը ծնվել է 1951 թվականին Երևանում: 1974 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1975 թվականից աշխատում է Մոսկվայի սիրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում: 1992 թվականից զբաղեցնում է ռենտգենավիրաբուժական եղանակներով սրտի և արյան անոթների հետազոտման և բուժման բաժանմունքի վարիչի պաշտոնը, 1999 թվականից՝ ՌԴ սիրտանոթային վիրաբույժների ընկերակցության ներանոթային վիրաբույժների բաժանմունքի նախագահ, ՌԴ առողջապահության նախարարության և ՌԲԳԱ նախագահության ներանոթային վիրաբուժության հիմնախնդրային հանձնաժողովի նախագահ, 2002 թվականից՝ Ճառագայթաբանների և ներանոթային վիրաբույժների գիտական ընկերության նախագահ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Ա. Ն. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի Վ. Ի. Բուրակովսկու անվան կարդիովիրաբուժության ինստիտուտի սրտի և անոթների հիվանդությունների հետազոտման և բուժման ռենտգենավիրաբուժական մեթոդների բաժանմունքի ղեկավար:

Աշխատանքները վերաբերում են սրտի և արյան անոթների ներանոթային ախտորոշման և բուժման հարցերին:

Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայությունն անվանակոչվել է Բագրատ Ալեքյանի անունով:

Պարգևներ, մրցանակներ

  • «Մոսկվայի 850-ամյակի» մեդալ, 1997 թ.
  • ՌԴ Վ.Ի. Բուրակովսկու անվան մրցանակ, 2001 թ.
  • Մխիթար Հերացու մեդալ, 2003 թ.
  • Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ոսկե մեդալ, 2003 թ.

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.