Babken Nazaryan

Pedagogue
The basics

Quick Facts

IntroPedagogue
PlacesRussia
wasEducator
Work fieldAcademia
Gender
Male
Birth1908
Death1980 (aged 72 years)
Education
Yerevan State University(1934—1939)
Awards
ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ1951
Order of the Badge of Honour 
Order of the Patriotic War 2nd class 
The details

Biography

Բաբկեն Լևոնի Նազարյան (1908 - 1980), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1951): ԽՄԿԿ անդամ (1941): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն

Բաբկեն Նազարյանը ծնվել է 1908 թվականին, Էջմիածին քաղաքում, արհեստավորի ընտանիքում։ 1930 թվականին ավարտել է Էջմիածնի մանկավարժական ուսումնարանը և նշանակվել նույն շրջանի Ներքին Խաթունարխ (այժմ՝ Գայ) գյուղի դպրոցի տնօրեն, ապա՝ շրջկենտրոնի միջնակարգ դպրոցի ուսումնական մասի վարիչ և պատմության ուսուցիչ։ 1934-1939 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և նշանակվել Օրջոնիկիձեի շրջժողկրթբաժնի դպրոցական տեսուչ, ապա՝ ժողկրթբաժնի վարիչ։ 1941 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին մեկնել է գործող բանակ, մասնակցել Ուկրաինայի, Չեխոսլովակիայի, նրա մայրաքաղաք Պրագայի, ապա՝ Վիեննայի ազատագրմանը։ Մարտերում վիրավորվել է, բուժվելուց հետո նորից վերադարձել է առաջին գիծ։

1946 թվականին զորացրվել է, անցել մանկավարժական աշխատանքի, եղել է ՀԽՍՀ լուսավորության նախարարության տեսուչ, ապա՝ Երևանի Կիրովյան շրջանի ժողկրթության բաժնի վարիչ։ 1954-1971 թվականներին եղել է ուսուցիչների կատարելագործման հանրապետական ինստիտուտի տնօրեն, ժողովրդական կրթության հանրապետական ցուցահանդես- թանգարանի տնօրեն։

Նազարյանը պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի, «Պատվո նշան» շքանշաններով և մի շարք մարտական ու աշխատանքային մեդալներով։ 1951 թվականին Նազարյանին շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի կոչում։

Բաբկեն Նազարյանը մահացել է 1980 թվականին։

Պարգևներ

  • ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1951)
  • Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article on 16 Jul 2023. The contents are available under the CC BY-SA 4.0 license.