Babken Ghazaryan

Armenian linguist
The basics

Quick Facts

IntroArmenian linguist
PlacesRussia Armenia
isLinguist
Work fieldLiterature Social science
Gender
Male
Birth12 October 1933, Aragats, Armavir Province, Armenia
Age91 years
Star signLibra
Education
Yerevan Brusov State University of Languages and Social SciencesArmenia
Employers
Institute of Language of Armenia
The details

Biography

Բաբկեն Կիրակոսի Ղազարյան (հոկտեմբերի 12, 1933(1933-10-12), Խզնաուզ, Վաղարշապատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1989):

Կենսագրություն

Բաբկեն Ղազարյանը ծնվել է 1933 թվականի հոկտեմբերի 12-ին, Արագած գյուղում (Հայաստան, Արմավիրի մարզ)։ 1955 թվականին ավարտել է Երևանի ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտը։ 1966 թվականից եղել է ՀԽՍՀ գիտությունների ազգային ակադեմիայի Լեզվի ինստիտուտի գիտաշխատող։

Լույս է ընծայել «Վերաբերականները հայերեն տեքստում» (1987), «Տեքստի յուրահատկությունները» (1990), «Ներտեքստային կապերը ժամանակակից հայերենում» (1991) աշխատությունները։ Ուշագրավ է Ղազարյանի «Ժամանակակից հայոց լեզվի հաճախականության բառարանը» (1982), որտեղ նորագույն մեթոդներով առանձնացված է հայերենի համեմատաբար առավել գործածական բառապաշարը։

Երկեր

  • Երկխոսության կառավարում։ Երևան, Տնտեսագետ, 2001 (համահեղինակ)։
  • Հայոց լեզու։ Հնչյունաբանություն, բառագիտություն, 2-րդ հրատարակություն, Երևան, Պարույր Սևակ, 2001 (համահեղինակ)։
  • Խոսքի մասերի տեքստային գործառությունները։ Ղազարյան Բաբկեն Կիրակոսի, Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտ, Երևան, Տնտեսագետ, 1998։
  • Ժամանակակից հայոց լեզվի հաճախականության բառարան։ Մոտավորապես 36200 բառ, Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, ՀԽՍՀ ԳԱ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակություն, 1982 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article on 01 Sep 2024. The contents are available under the CC BY-SA 4.0 license.