Aza Pashinyan

Armenian artist, makeup artist
The basics

Quick Facts

IntroArmenian artist, makeup artist
PlacesArmenia
isArtist Painter Makeup artist
Work fieldArts Fashion
Gender
Female
Birth1 November 1997, Yerevan, Armenia
Age27 years
Star signScorpio
Education
Yerevan School N 66 after Alexander MyasnikyanYerevan, Armenia
The details

Biography

Ազատուհի Հրանտի Փաշինյան (նոյեմբերի 1, 1997(1997-11-01), Երևան, Հայաստան), հայ նկարչուհի, մեյք-ափ արտիստ։ Հայտնի է Ազա Փաշինյան անվամբ։ Նա, որպես կտավ, օգտագործում է իր մարմինը։ Նկարչուհին տարբեր նկարչական հնարքների միջոցով ստեղծում է տեսողական պատրանքներ։ Ըստ նրա՝ այդպիսի տեսողական պատրանքներ ստեղծելը տարածված չէ Հայաստանում, սակայն նա շարունակելու է սովորել և ստեղծագործել։

Կենսագրություն

Ազա Փաշինյանը ծնվել է 1997 թվականի նոյեմբերի 1-ին Երևան քաղաքում։ Ավարտել է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան համար 66 դպրոցը։ Ներկայումս սովորում է Երևանի պետական հումանիտար քոլեջում։ Տիրապետում է հայերենին, ռուսերենին, անգլերենին։ 2005 թվականին մասնակցել է Մարտիրոս Սարյանին նվիրված նկարչական մրցույթին և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը։ 2009 թվականին մասնակցել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կայացած ցուցահանդեսին։ 2010 թվականին մասնակցել է «Պատկերասրահ» ցուցահանդեսին։ Նույն թվականին կատարել է անձնական նկարների բարեգործական վաճառք։ 2011 թվականին կազմակերպել է խմբային նկարների անհատական ցուցահանդես։ 2012 թվականին մասնակցել է «Մերգելյան» ցուցահանդեսին։ 2015 թվականին մասնակցել է հին հայկական գորգերի և կարպետների ուսումնասիրությանն ու նորոգմանը։ 2011-2016 թվականներին մասնակցել է հայ նկարիչների գործունեության ուսումնասիրմանը։

Ստեղծագործություն

Ազան զբաղվում է բոդի արտով։ Տարբեր նկարչական հնարքներով մարմնի վրա ստեղծում է տեսողական պատրանքներ։ Այդպիսի հնարքներով նա կերպարանափոխում է ցանկացած հայտնի ու անհայտ մարդու։ Նա ասում է, որ դիմահարդարմամբ սկսել է զբաղվել երկու տարի առաջ և հասկանալով, որ դա իրեն չի բավականացնում, սկսեց զբաղվել տեսողական խաբկանքներ ստեղծելով, ինչը, ըստ նկարչուհու, դուր է գալիս իրեն և գրավում մարդկանց։ Ազան արդեն ստեղծել է Մոնա Լիզայի, Նիքի Մինաժի, Սիրուշոյի, Ֆրիդա Կալոյի և Մկրտիչ Արզումանյանի փոխակերպումները։ Նա սիրում է ֆանտաստիկ ֆիլմեր դիտել և նշում է, որ իր ոգեշնչման աղբյուրը ֆանտաստիկ ֆիլմերն են։

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article on 11 Sep 2024. The contents are available under the CC BY-SA 4.0 license.