Avetik Araskhanyan

��այ տնտեսագետ, հրապարակախոս
The basics

Quick Facts

Intro��այ տնտեսագետ, հրապարակախոս
PlacesAzerbaijan Georgia
wasEconomist Journalist Opinion journalist
Work fieldFinance Journalism
Gender
Male
Birth13 February 1857, Ashagy Aylis, Azerbaijan
Death3 December 1912Akhalkalaki, Georgia (aged 55 years)
Star signAquarius
Education
University of Strasbourg(—1882)
The details

Biography

Ավետիք Մկրտումի Արասխանյան (փետրվարի 13, 1857(1857-02-13), Ագուլիս - դեկտեմբերի 3, 1912(1912-12-03), Ախալքալաք, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան), հայ տնտեսագետ, հրապարակախոս: Տնտեսագիտության դոկտոր (1882):

Կենսագրություն

Ավետիք Արասխանյանը ծնվել է 1857 թվականին Ագուլիս գյուղում: Նախնական կրթությունը ստացել է տեղի դպրոցներում, սկզբում Սուրբ Շմավոն եկեղեցու քահանա Տեր-Սիմոնի մոտ, ապա՝ Հայրապետ Քալանթարյանի, վանքի և 1867 թվականին հիմնված ծխական դպրոցներում: 1876 թվականին ավարտել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանը: Ապրելով դպրոցի հայոց լեզվի ուսուցիչ, «Մշակի» աշխատակից Ստեփան Պալասանյանի մոտ՝ կապվում է թերթին, ծանոթանում Արծրունու հետ, մասնակցում խմբագրական ժողովներին, որոնցից մեկի ժամանակ ծանոթանում է Րաֆֆու հետ: 1876 թվականին մեկնում է արտասահման, երեք կիսամյակ սովորում Լայպցիգի համալսարանում, ապա մեկնում Փարիզ, այնուհետև՝ Գերմանիա, սովորում Ստրասբուրգի համալսարանում, ուսանում քաղաքատնտեսություն, վիճակագրություն, սոցիալական ուսմունքներ, պետական և գերմանական իրավունքներ: 1882 թվականին ավարտում է համալսարանը՝ ստանալով տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան: Պրոֆեսոր Շմոլլերն առաջարկում է համատեղ աշխատել, սակայն Արասխանյանը վերադառնում է Թիֆլիս:

1889-1900 թվականներին եղել է «Մուրճ» ամսագրի հիմնադիր-խմբագիր, 1909-1911 թվականներին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, եղել է նաև Ախալքալաքի ծխական դպրոցի տեսուչ:

Երկեր

  • Ազգաբնակութիւնը եւ ազգաբնակչական շարժումները, Թիֆլիս, 1883թ.:
  • Արեւելեան ազգերի հին պատմութիւնը, Թիֆլիս, 1891թ.:
  • Հայ-վրացական յարաբերութիւնների մասին անցեալում, Թիֆլիս, 1898թ.:

Գրականություն

  • Ավետիք Արասխանյան (Կյանքը և գրական-հրապարակախոսական գործունեությունը): Անանյան, Գառնիկ Գուրգենի, Կիրակոսյան, Վլադիմիր Աղասու, Երևան: Հայաստան, 1987:
  • Ավետիք Արասխանյան: (Տնտեսագիտական հայացքների վերլուծություն) / Ռ. Ն. Սարինյան, Մասն. խմբ.՝ Ս. Շ. Զուրաբյան, Երևան: Հայաստան, 1980:

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. «Խելքը կրթելով` կրթեք նաև ազգի ձեռքերը». Ավետիք Արասխանյան
  3. Անանյան Գառնիկ Գուրգենի (1987-01-01)։ Կիրակոսյան Վլադիմիր Աղասու, ed.։ Ավետիք Արասխանյան: (Կյանքը և գրակ.-հրապարակախոս. գործունեությունը)։ Երևան: Հայաստան 
  4. «ASUE քարտարան, Ավետիք Արասխանյան»։ library.asue.am (hy-Armn)։ Վերցված է 2017-02-13 
The contents of this page are sourced from Wikipedia article on 05 Apr 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.