Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Intro | Wine maker | |
A.K.A. | Ավագ Ֆրունզիկի Հարությունյան | |
A.K.A. | Ավագ Ֆրունզիկի Հարությունյան | |
Places | Armenia | |
is | Winemaker | |
Work field | Food and Drinks | |
Gender |
| |
Birth | 28 October 1959, Artabuynk, Vayots Dzor Region, Armenia | |
Age | 65 years |
Biography
Ավագ Ֆրունզիկի Հարությունյան (հոկտեմբերի 28, 1959, Արտաբույնք), գինեգործ:
Կենսագրությունը:
Ծնվել է 1959 թվականի հոկտեմբերի 28-ին, Եղեգիս գյուղում (ներկայումս՝ Արտաբույնք, Վայոց ձորի մարզ): 1976-1981 թթ. սովորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, ավարտել այն և ստացել գինու արտադրության ինժեներ-տեխնոլոգի որակավորում: 1981-1984 թթ. սովորել է Խաղաղագործության և գինեգործության համամիութենական Մագարաչ գիտահետազոտական ինստիտուտի (Յալթա, Ղրիմ) առկա ասպիրանտուրայում (գիտական ղեկավար՝ Գ.Գ.Վալույկո): 1985 թ. պաշտպանել է գիտական թեզ և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1985-1986 թթ. աշխատել է նույն ինստիտուտում որպես գիտաշխատող: 1986 թ. վերադարձել է Հայաստան և անցել աշխատանքի Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտի (այժմ՝ Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն) գինու և կոնյակի տեխնոլոգիայի բաժնում, ուր մինչ այսօր զբաղեցնում է ավագ գիտաշխատողի պաշտոնը:
Գիտական հետազոտությունները:
Ուսումնասիրել է գինիներում ածխաթթու գազի գոյության կարևորագույն վիճակները, մշակել դրանց հայտնաբերման մեթոդները: Հետազոտել է հեղուկ ածխածնի երկօքսիդի կիրառմաբ գինիների գազացման և ստացված խմիչքների դեգազացման քիմիզմը և կինետիկան, մշակել է գազացման արդյունավետ տեխնոլոգիաներ և դրանց իրականացման սարքավորումներ: 2000-ական թթ. սկզբից զբաղվում է աշխարհագրական նշումով հայկական գինու որակի կազմավորման միջավայրի հասարակական (պատմաիրավական և աշխարհաքաղաքական), բնակլիմայական (հողային ծածկույթ, մեզո- և միկրոկլիմա) և անտրոպոգեն (ագրո- և էնոտեխնոլոգիական) բաղադրիչների փոխադարձ կապերի ուսումնասիրմամբ: Հասարակական բաղադրիչի տեսանկյունից ուսումնասիրել և ընդհանրացրել է Հայաստանի խաղողագործության, գինեգործության և գինու իրավունքի պատմության հայտնի տվյալները: Որպես բնակլիմայական բաղադրիչ դիտարկել է գինեգործության տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող տարածքների մեզո- և միկրոկլիման, ինչպես նաև դրանց հողային ծածկույթը: Մոտ 40 կարևորագույն ցուցանիշների օգնությամբ ի հայտ է բերել դրանց առանձնահատկություններն ըստ հիմնական հողատիպերի:Հետազոտություններն ընդգրկել են հանրապետության բոլոր խաղողագործական շրջաններում գտնվող 3100 տիպիկ հողային զանգվածներ: Տվել է աշխարհագրական նշումով գինու մոդելային միջավայրի նկարագիրը: Որպես այդպիսին դիտարկել է Վայոց ձորը: Ուսումնասիրել է խաղողագործական այդ շրջանի էթնոպատմական, ուվո- և էնոմիջավայրերի առանձնահակությունների, ագրո- և էնոտեխնոլոգիական գործոնների փոխադարձ կապի որոշ ասպեկտներ: Համակարգել է խաղողի հայկական տեղածին և նոր սելեկցիոն 1300-ից ավելի սորտերի գենոֆոնդը: Այն ներառել է Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև հարևան երկրների երբեմնի և ներկա հայաշատ շրջանների տարածքները: Տվել է Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի, Լեռնային և Դաշտային Ղարաբաղի խաղողի հայկական սորտերի որոշ տեխնոլոգիական և ամպելոգրաֆիական ցուցանիշները, մշակության արեալներն ու հայտնաբերման վայրերը:
Հեղինակ է 3 մենագրությունների, 6 հեղինակային իրավունքների և 72 գիտական հոդվածների:
Հասարակական գործունեությունը:
1998թ. Հայ գինեգործների միության նախագահն է: Մշակվել է “Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին” Հայաստանի հանրապետության օրենքի, դրա կիրարկման մեխանիզմներն ապահովող կառավարության որոշումների, ճյուղի գործնեությանն առնչվող իրավական այլ ակտերի նախագծերը: Տվել է նաև ճյուղի ինդուստրիալ զարգացման վերջին երկու հարյուր տարվա հիմնական միտումները և մերօրյա խնդիրների առանձնահատկությունները:
Մանկավարժական գործունեությունը:
1993-2015թթ. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում դասավանդել է “Գինու տեխնոլոգիա” առարկան, իսկ 2015թ.-ից “Գինու մշակույթ” առարկան՝ Վ.Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանում: Հեղինակն է ՝ “Ասք հայոց գինու մասին” եռալեզու փաստա-վավերագրական ֆիլմի:
Արտադրական գործունեությունը:
Զբաղվում է գինու և խաղողի արտադրությամբ:
Ընտանիքը:
Ամուսնացած է: Ունի երկու որդի: