Ashot Ter-Grigoryan

Armenian Soviet pedagogue
The basics

Quick Facts

IntroArmenian Soviet pedagogue
PlacesRussia
wasEducator
Work fieldAcademia
Gender
Male
Birth5 January 1927
Death5 November 1988Yerevan (aged 61 years)
Politics:Communist Party Of The Soviet Union
The details

Biography

Աշոտ Երեմի Տեր-Գրիգորյան (հունվարի 5, 1927(1927-01-05), Սևանի շրջան - նոյեմբերի 5, 1988(1988-11-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային մանկավարժ, մանկավարժական գիտությունների դոկտոր (1974 թ.), պրոֆեսոր (1974 թ), ՀԽՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ (1982 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1949 թվականից։

Կենսագրություն

Աշոտ Տեր-Գրիգորյանը ծնվել է 1927 թվականին, Սևանի շրջանի Օրդաքլու (այժմ՝ Լճաշեն) գյուղում: Ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը (1947 թ.)։ Աշխատել է Սևանի շրջանի դպրոցներում (1947-952 թթ.), մանկավարժական գիտությունների ԳՀ ինստիտուտում, «Սովետական մանկավարժ» ամսագրում (1952-1965 թթ.), 1965 թվականից դասավանդել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, 1971 թվականից՝ հայոց լեզվի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի հիմնադիր-վարիչ։ 1998 թվականից ամբիոնը կրում է Աշոտ Տեր-Գրիգորյանի անունը:

Հիմնականում զբաղվել է տարրական դասարաններում հայոց լեզվի ուսուցման, ինչպես նաև հայ մանկավարժության պատմության խնդիրներով, լուսաբանել գրաճանաչության, ընթերցանության, քերականության, ուղղագրության և վայելչագրության ուսուցման, կարողությունների ու հմտությունների ձևավորման հարցերը։ Հեղինակ է բուհական ձեռնարկների ու դպրոցական դասագրքերի։ Կազմել է (1956 թ-1974 թ) տարրական դասարանների մայրենի լեզվի դասագրքեր, որոնք գործածության մեջ են եղել ՀԽՍՀ և Սփյուռքի դպրոցներում։

Պարգևներ

  • ՀԽՍՀ բարձրագույն դպրոցի բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ (1982)
  • ՅՈԻՆԵՍԿՕ-ի «Ժպիտի շքանշան» (1980)
  • Մատենադարանի Մեսրոպ Մաշտոցի անվան հուշամեդալ (1985)

Երկեր

  • Գեղարվեստական ստեղծագործությունների ավանդումը տարրական դասարաններում: (Օգնություն ուսուցչին), 1971: տիտղթ. (Աշոտ Երեմի Տեր-Գրիգորյան)
  • Մանկավարժական դիմանկարներ: Երկու գրքով, 1987: տիտղթ. (Աշոտ Տեր-Գրիգորյան)
  • Մայրենի 1: Դասագիրք I դասարանի համար, 1993: տիտղթ. (Ա. Ե. Տեր-Գրիգորյան)
  • Հայրենի աղբիւր: [Հայոց լեզուի դասագիրք]: 2 Տարի, 1989-1990 : տիտղթ. (Ա. Ե. Տէր-Գրիգորեան); (Տէր-Գրիգորեան Աշոտ Երեմի)
  • Այբբենարան: [Սփյուռքի դպր. համար], 1964: տիտղթ. (Ա. Տէր-Գրիգորեան), (Տէր-Գրիգորեան Աշոտ)

Ծանոթագրություններ

  1. «AV Production - Աշոտ Տեր-Գրիգորյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-01-05 
  2. aspu.am https://aspu.am/hy/page/ashot_ter-grigoryani_anvan_mayrenii_ev_nra_dasavandman_metodikayi_ambion/։ Վերցված է 2019-01-05 
  3. «Koha online catalog › Entry»։ haygirk.nla.am։ Վերցված է 2019-01-05 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 665
The contents of this page are sourced from Wikipedia article on 08 Aug 2019. The contents are available under the CC BY-SA 4.0 license.