Ashot Belubekyan

Armenian pedagogue
The basics

Quick Facts

IntroArmenian pedagogue
PlacesRussia
wasEducator
Work fieldAcademia
Gender
Male
Birth1909, Çaykənd, Elisavetpol uezd, Georgia-Imeretia Governorate, Azerbaijan
Death1982 (aged 73 years)
Education
Armenian State Pedagogical University(—1939)
Awards
ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ1959
Order of the Red Star 
Order of the Patriotic War 1st class 
Order of the Patriotic War 2nd class 
Medal for Heroic Deeds 
The details

Biography

Աշոտ Արշակի Բելուբեկյան (1909, Գետաշեն, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1982), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1959), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն

Աշոտ Բելուբեկյանը ծնվել է 1909 թվականին, Խանլարի շրջանի Գետաշեն գյուղում, արհեստավորի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է գյուղի յոթնամյա դպրոցում, այնուհետև սովորել և ավարտել է Գետաշենի զոոտեխնիկական տեխնիկումը։ Աշխատել է որպես դպրոցի տնօրեն։ Ապա տեղափոխվել է Երևան, ընդունվել Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Ուսումնառության տարիներին, 1936-1939 թվականներին, միաժամանակ վարել է Երևանի № 2 երեկոյան դպրոցի տնօրենի պաշտոնը։ Ինստիտուտն ավարտել է 1939 թվականին և աշխատանքի է անցել ՀԼԿԵՄ Երևանի քաղաքային կոմիտեում։ 1940-1941 թվականներին աշխատել է ՀԿԿ Կենտկոմում որպես հրահանգիչ։

1941 թվականին զորակոչվել է կարմիր բանակ, ծառայել է մինչև 1946 թվականը։ Գերմանա-խորհրդային պատերազմում որպես 47-րդ բանակի հակահետախուզական բաժնի աշխատակից, մասնակցել է Անդրկովկասյան, Կերչի, Սևծովյան, 1-ին և 2-րդ Բելոռուսական ռազմաճակատներում մղված մարտերին։ Պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով, «Խիզախության համար» և այլ մեդալներով։

Բանակից զորացրվելուց հետո աշխատանքի է անցել ՀԿԿ Երևանի քաղաքային կոմիտեում, սկզբում որպես բաժնի վարիչի տեղակալ, հետո՝ բաժնի վարիչ։ 1949 թվականին աշխատել է ՀԽՍՀ ռադիոկոմիտեում որպես նախագահի տեղակալ և գլխավոր խմբագիր։ Քսանվեց տարի անընդմեջ, վարել է Երևանի հիդրոմելիորատիվ տեխնիկումի տնօրենի պաշտոնը։ 1971 թվականին պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ 1959 թվականին նրան շնորհվել է Հայկական ԽՍՀ վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչում։ Պարգևատրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, ՀԼԿԵՄ Կենտկոմի, ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության, ՀԱՄԽ-ի պատվոգրերով։ 1978 թվականից Բելուբեկյանն անցել է անհատական թոշակի։

Մահ

Աշոտ Բելուբեկյանը մահացել է 1982 թվականին։

Պարգևներ

  • ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1959)
  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • «Խիզախության համար» մեդալ

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article on 01 Aug 2023. The contents are available under the CC BY-SA 4.0 license.