Ashot Arsenyan

Armenian politician
The basics

Quick Facts

IntroArmenian politician
PlacesArmenia
isPolitician Businessperson Construction worker Architect
Work fieldBusiness Engineering Politics
Gender
Male
Birth14 November 1960, Gndevaz
Age64 years
Politics:Republican Party Of Armenia
The details

Biography

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Արսենյան (այլ կիրառումներ)

Աշոտ Եղիշեի Արսենյան (նոյեմբերի 14, 1960(1960-11-14), Գնդեվազ, Վայոց ձորի մարզ, Հայաստան), հայ գործարար, տեխնիկ-շինարար, քաղաքական գործիչ, «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հիմնադիր նախագահ, ՀՀ Ազգային Ժողովի 4-րդ և 6-րդ գումարման պատգամավոր, Ջերմուկի նախկին քաղաքապետ (1996-2002), ։

Կրթություն

1986 թվականին ավարտել է Երևանի շինարարության տեխնիկական առաջադիմության համալսարանը։ Ունի տեխնիկ-շինարարի որակովորում։ 1980-1982 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում։

Աշխատանքային և բիզնես գործունեություն

1982-1984 թվականներին Աշոտ Արսենյանը որպես գնորդ աշխատել է Ջերմուկի թիվ 6 ավտոբազայում։ 1985-1986 թվականներին եղել է Սուրենավան գյուղի նավթամթերքի բազայի Ջերմուկի կայանի պետ։ 1986-1988 թվականներին աշխատել է Ջերմուկի թիվ 4 առողջարանում որպես գլխավոր բժշկի տեղակալ։ 1993 թվականին նշանակվել է «Ջերմուկ» հանքային ջրի գործարանի տնօրեն։ 1996 թվականից «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հիմնադիր նախագահն է։

Քաղաքական գործունեություն

1996, 1999 և 2002 թվականներին ընտրվել է Ջերմուկ քաղաքի քաղապետ։ 2003-2007 թվականներին համամասնական ցուցակով ՀՀԿ կուսակցությունից եղել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ և ՀՀԿ խմբակցության անդամ։

2007 թվականի մայիսի 12-ին ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր։

2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀԿ ցուցակով ընտրվել է 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր։

2018 թ․ հեղափոխությունից հետո դուրս է եկել ՀՀԿ խմբակցությունից,կուսակցությունից, քաղաքականությունից։

Անդամություն

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության վարչության, «Երկիր Նաիրի» հասարակական կազմակերպության պատվավոր անդամ։

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article on 28 Sep 2019. The contents are available under the CC BY-SA 4.0 license.