Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Intro | Armenian pedagogue | ||
Places | Russia | ||
is | Educator | ||
Work field | Academia | ||
Gender |
| ||
Birth | 1919, Mastara, Aragatsotn Region, Armenia | ||
Age | 106 years | ||
Politics: | Communist Party Of The Soviet Union | ||
Awards |
|
Biography
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Ալեքսանյան (այլ կիրառումներ)
Աշոտ Գևորգի Ալեքսանյան (1919, Մաստարա, Էջմիածնի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն - անհայտ), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։ ԽՄԿԿ անդամ։
Կենսագրություն
Աշոտ Ալեքսանյանը ծնվել է 1919 թվականին Թալինի շրջանի Մաստարա գյուղում։ 1939 թվականին ավարտել է Էջմիածնի մանկավարժական տեխնիկումը և անցել ուսուցչական աշխատանքի։
Երկրորդ աշխարհամարտին մասնակցել է 1941 թվականի հունիսից մինչև 1944 թվականի հունվարի վերջը։ Կռվել է Լենինգրադը պաշտպանողների շարքերում։ 1944 թվականի հունիսին փոխադրվել է 1-ին Ուկրաինական ռազմաճակատ, մասնակցել Լեհաստանի, Չեխոսլովակիայի ազատագրմանը։ Լենինգրադի պաշտպանության մարտերում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և Կարմիր աստղի շքանշանով։ Արժանացել է Գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալագրերին։ 1944 թվականի հունվարի 28-ին ծանր վիրավորվել է և բուժվելուց հետո զորացրվել է բանակից։
Ալեքսանյանը շուրջ երկու տասնյակ տարի որպես ուսուցիչ, ուսումնական մասի վարիչ աշխատել է Թալինի շրջանի Կաքավաձոր, Ներքին Բազմաբերդ, Ակունք գյուղերի դպրոցներում։ Աշխատել է իր ծննդավայրում՝ Մաստարա գյուղում։ Երկար տարիներ Աշոտ Ալեքսանյանը եղել է քաղխմբակի պրոպագանդիստ, ընկերական դատարանի նախագահ։
Պարգևներ
- «Արիության համար» մեդալ
- Կարմիր աստղի շքանշան