Asatur Saryan

Armenian literary critic, translator
The basics

Quick Facts

IntroArmenian literary critic, translator
PlacesArmenia
isScholar Literary scholar Translator
Work fieldAcademia Literature
Gender
Male
Birth4 December 1969, Yerevan, Armenia
Age55 years
Star signSagittarius
The details

Biography

Ասատուր Գևորգի Սարյան (1969, դեկտեմբերի 4, Երևան) հայ գրականագետ, թարգմանիչ։

Կենսագրություն

Ասատուր Սարյանը ծնվել է 1969 թվականի դեկտեմբերի 4-ին, Երևանում, մտավորականի ընտանիքում։ 1986 թվականին ավարտել է Երևանի Եղիշե Չարենցի անվան 67 միջնակարգ դպրոցը, իսկ 1993 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Սովորելու տարիներին ծառայել է ՀՕՊ զորքերում (ք.Վորոնեժ)։

1993-1996 թթ. ժամանակակից հայոց լեզու և արևմտահայերեն է դասավանդել Երևանի “Անանիա Շիրակացի” միջազգային հարաբերությունների համալսարանում և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում/։ 1993-2000 թթ. աշխատել է ԵՊՀ հայագիտության գիտահետազոտական լաբորատորիայում որպես գիտաշխատող։ 1997 թ. նշանակվել է Երևանի Ն.Վ. Գոգոլի անվան 35 միջնակարգ դպրոցի տնօրեն։ 1999 թվականից բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Մադոյանի ղեկավարությամբ պաշտպանել է ատենախոսություն՝ ստանալով բանասիրության թեկնածուի գիտական աստիճան։ ”ԺԷ դարի հայկական ուղեգրություններ” թեմայով ատենախոսությունը լրացված տարբերակով առանձին գրքով հրատարակվել է 2000 թվականին։

2008 թվականին Վիլյամ Սարոյանի ծննդյան 100 ամյա հոբելյանի շրջանակներում լույս է տեսել գրողի ”Մարդկության տունը” գիրքը, որը կազմել և ծանոթագրել է Ա. Սարյանը։ Ժողովածուում զետեղված պատմվածքների, իսկ հատվածաբար բերվող ինքնակենսագրական բնույթի գործերի մի մասը թարգմանել է Ա. Սարյանը։ Ա. Սարյանը կատարել է նաև Վ. Սարոյանի ”Ձեռնամարտ ի սեր Հայաստանի” գրքի /Երևան, 2009/ կազմման, թարգմանության և ծանոթագրման աշխատանքները։ Գրքում ընդգրկված բոլոր նյութերը հայ ընթերցողին ներկայացվում են առաջին անգամ։ Երկու գրքերն էլ ստեղծվել են թիվ 35 դպրոցի ուսուցիչների և աշակերտների գործուն մասնակցությամբ։ Դրանք լայնորեն լուսաբանվել են գրական ու էլեկտրոնային մամուլում՝ արժանանալով բարձր գնահատության։

Ասատուր Սարյանը զբաղվում է հայ հին և միջնադարյան գրականության, բանահյուսության, մանկավարժության, դպրոցների պատմության հորցերով, որոնց անդրադարձել է իր գիտական հոդվածներում, հրապարակումներում և գրախոսություններում։

2012 թվականին ընտրվել է Արցախի գրողների միության անդամ։

Պարգևներ

Պարգևատրվել է Երևանի քաղաքապետի, ՀՀ ԿԳ նախարարության, քաղաքապետարանի հանրակրթության վարչության, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի, ՀՀ Լեզվի պետական տեսչության, ՌԴ դեսպանատան, ՀՀ կրթութըան ու գիտության աշխատողների արհմիության հանրապետական խորհրդի պատվոգրերով ու շնորհակալագրերով և ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալով։

The contents of this page are sourced from Wikipedia article on 25 Mar 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.