Asatur Pashayan

Armenian chemist, historian of natural sciences
The basics

Quick Facts

IntroArmenian chemist, historian of natural sciences
PlacesSyria Russia Armenia
isChemist Historian
Work fieldScience Social science
Gender
Male
Birth21 November 1944, Damascus, Syria
Age80 years
Star signScorpio
Family
Siblings:Ararat Pashayan
The details

Biography

Ասատուր Ալեքսանդրի Փաշայան (նոյեմբերի 21, 1944(1944-11-21), Դամասկոս), հայ քիմիկոս, բնագիտության պատմաբան: Քիմիական գիտությունների թեկնածու (1979):

Ալեքսանդր Փաշայանի որդին, Արարատ Փաշայանի եղբայրը:

Կենսագրություն

Արարատ Փաշայանը ծնվել է 1944 թվականի նոյեմբերի 21-ին Դամասկոսում, հայ լեզվաբան-մանկավարժ, հասարակական գործիչ Ալեքսանդր Փաշայանի ընտանիքում: 1965 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1966 թվականից աշխատել է ԵՊՀ-ում, ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտում, 1993 թվականից՝ ՀՀ կրության և գիտության նախարարության ԲՈՀ-ում:

Աշխատանքները վերաբերում են ալիլային և պրոպարգիլային համակարգերի ուսումնասիրմանը, 19-րդ դարի հայկական քիմիայի պատմությանը, 15-19-րդ դարերի տիտղոսավոր հայերի կենսագրություններին, արցախցի Պըլը Պուղու կյանքին և գործին:

Երկեր

  • 19-րդ դարի քիմիան հայ բնագետների աշխատություններում, Երևան, 1992:
  • Տիտղոսակիր հայեր: XV-XIX դարեր, Երևան, 2001:
  • Մխիթարյանների բնագիտական հրատարակությունները ԺԸ-ԺԹ դարերում, «Բազմավեպ», 2001, 1-4, էջ 333-351:
  • Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Երևան, 2002:
  • Թասդ բեր, ՎՄՎ Պրինտ, 2006:
  • Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը», Երևան, ՎՄՎ-Պրինտ, 2014, 184 էջ:
  • Սերգեյ Փարաջանով, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2018, 160 էջ: ISBN 978-5-8084-2310-7:

Ծանոթագրություններ

  1. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:
  2. «Koha online catalog › Entry»։ haygirk.nla.am։ Վերցված է 2019-03-02 
  3. Զաքարյան, Անուշավան (2015) Ասատուր Փաշայան. Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը», Երևան, ՎՄՎ-Պրինտ, 2014, 184 էջ. Պատմա-բանասիրական հանդես, № 1 . pp. 292-294. ISSN 0135-053 6
  4. Փաշայան Ասատուր Ալեքսանդրի (2014)։ Ֆրանց Վերֆելի "Մուսա լեռան քառասուն օրը" (հայերեն)։ VMV-Print։ ISBN 9789939602660  CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
  5. «Սերգեյ Փարաջանով»։ publishing.ysu.am։ Վերցված է 2019-03-02 

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article on 14 Feb 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.