Arthur Tarkhanyan

Soviet architect (1932-2006)
The basics

Quick Facts

IntroSoviet architect (1932-2006)
A.K.A.Артур Тарханян Артур Артаваздович Тарханян
A.K.A.Артур Тарханян Артур Артаваздович Тарханян
PlacesArmenia Russia
wasArchitect
Work fieldEngineering
Gender
Male
Birth23 February 1932, Yerevan
Death1 January 2006 (aged 73 years)
The details

Biography

Արթուր Արտավազդի Թարխանյան (փետրվարի 23, 1932({{padleft:1932|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:23|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2006), ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր (1972), ՀԽՍՀ ժողովրդական (1987) ճարտարապետ։ Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի (1992), ՀՃԱ (1996) պատվավոր անդամ։

Կենսագրություն

1957 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

1957 թվականից աշխատում է Հայպետնախագիծ ինստիտուտում, 1969-1986 թթ.՝ տիպային նախագծման արվեստանոցի ղեկավար, 1990 թվականից՝ գլխավոր ճարտարապետ։ 1986-1989 թվականներին՝ ՀՀ պետշինի նախագահի առաջին տեղակալ։

1968 թվականից դասավանդում է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան-ում (պրոֆեսոր՝ 1993 թվականից)։

Եղել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1980-1989)։

1997 թվականին Երևանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է Արթուր Թարխանյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը։

Նախագծեր

Համահեղինակների հետ Արթուր Թարխանյանի նախագծերով Երևանում կառուցվել են՝

  • ՀՀ ԳԱԱ Հասարակական գիտությունների ինստիտուտների մասնաշենքերը (1955-1972)
  • «Ռոսիա» կինոթատրոնը (1970-1974, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ, 1979)
  • Երիտասարդության պալատը (1970-1985, ՀամԼԿԵՄ մրցանակ, 1981)
  • «Զվարթնոց» օդանավակայանը (1981, ՀԽԱՀ Պետական մրցանակ՝ 1985)
  • Մարզահամերգային համալիրը (1984, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1987)
  • «էրեբունի-3» բնակելի միկրոշրջանը
  • Բնակելի շենքեր Երևանի Սարյան, Չարենցի և Թամանցիների փողոցներում։

Արթուր Թարխանյանը շուրջ 2 տասնյակ հուշարձանների ճարտարապետ է։

  • Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր (Երևան, 1967)
  • Մարտիրոս Սարյանի հուշարձան (Երևան, 1986)
  • Խորհրդային Հայաստանի 50-ամյակի հուշարձանը (Դիլիջան, 1970)
  • Հայրենական պատերազմում զոհվածների (Դսեղ, Տաթև, Բազմաբերդ)
  • Շառլ Ազնավուրի արձանը (Գյումրի, 2001)։

Նրա նախագծմամբ Երևանում կառուցվել են

Ձեռքբերումներ

  • Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության դափնեկիր (1962, 1968)
  • Խորհրդային ճարտարապետության նվաճումների դափնեկիր (1973-1977)
  • «Տարվա լավագույն կառույց» (1982, ոսկե մեդալ)
  • «Տարվա լավագույն ստեղծագործություն» (1985, համամիութենական ստուգատեսների դափնեկիր)
  • ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի ոսկե մեդալ
  • Անանիա Շիրակացու (1998) մեդալ
  • Ալեքսանդր Թամանյանի մեդալ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.