Arthur Arakelyan

Armenian economist
The basics

Quick Facts

IntroArmenian economist
A.K.A.Аракелян Артур
A.K.A.Аракелян Артур
PlacesArmenia
isEconomist
Work fieldFinance
Gender
Male
Birth9 June 1976, Yerevan
Age48 years
Politics:Republican Party Of Armenia
The details

Biography

Անվան այլ կիրառումների համար տես՝ Արթուր Առաքելյան (այլ կիրառումներ)

Արթուր Վարդանի Առաքելյան (հունիսի 9, 1976({{padleft:1976|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:9|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ (2014-2017)։

Կրթություն

  • 1993-1998 թթ. - սովորել և ավարտել է Մոսկվայի կոմերցիայի պետական համալսարանի միջազգային տնտեսագիտական հարաբերությունների ֆակուլտետը՝ միջազգային տնտեսագիտական հարաբերությունների մասնագետի որակավորմամբ։
  • 2007 թ. - վերապատրաստվել է Կորեայի թվային հնարավորությունների և զարգացման գործակալությունում։
  • Տնտեսագիտության թեկնածու (2009)։

Աշխատանքային գործունեությունը

  • 1993-1996 թթ. - աշխատել է «Օլիմպիկ Քար» ՍՊԸ-ում որպես վաճառքի գծով տնօրեն։
  • 1998-1999 թթ. – աշխատել է «Յուգ Նեվթ» ՍՊԸ-ում որպես նավթամթերքի իրացման գծով տնօրեն։
  • 1999-2000 թթ. – աշխատել է «Իվան Կալիտա» ՍՊԸ-ում որպես վաճառքի գծով գլխավոր տնօրեն։
  • 2000 թ. մայիս-նոյեմբերին եղել է «Անի» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն։
  • 2000-2001 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության գնումների կազմակերպման վարչության պետ։
  • 2001-2005 թթ. - «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության ապրանքների ձեռքբերման և շուկայի ուսումնասիրման բաժնի պետ։
  • 2005 թվականից - «Վայոց ձոր ներդրողների ասոցիացիա» իրավաբանական անձանց միության հիմնադիր անդամ։
  • 2005-2008 թթ. - «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գնումների կազմակերպման վարչության պետ։
  • 2008-2011 թթ. – «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի տեղակալ։
  • 2011 թվականից - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս։
  • 2011-2013 թթ. - «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի տեղակալ։
  • 2013 թ. հուլիսի 31-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատար։
  • 2013 թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևւտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
  • 2013 թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ:
  • 2014 թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնից:
  • 2017 թվականի մայիսի 31-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ազատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

    Կուսակցություն

    Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է։

    Ծանոթագրություններ

    The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.