Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Places | Russia Armenia | |||
is | Writer Poet Scholar Literary scholar | |||
Work field | Academia Literature | |||
Gender |
| |||
Birth | 16 November 1959, Gyumri, Aleksandropol County, Georgia-Imeretia Governorate, Armenia | |||
Age | 65 years | |||
Star sign | Scorpio | |||
Education |
|
Biography
Արթուր Անդրանիկյան (նոյեմբերի 16, 1959(1959-11-16), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու։
Կենսագրություն
Ծնվել է 1959 թվականի նոյեմբերի 16-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Եղել է «Սփյուռք» հրատարակչության հիմնադիր տնօրենը (1989-1996)։ Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են գրական մամուլում, իսկ գեղանկարչական աշխատանքները գտնվում են Մերձավոր Արևելքի և Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում։
Կազմել և խմբագրել է սփյուռքահայ մի շարք նշանավոր բանաստեղծների, գրողների ստեղծագործությունների ժողովածուները (Ահարոն Տատուրյան, Նիկողոս Սարաֆյան, Կարո Փոլադյան, Զապել Եսայան, Նշան Պեշիկթաշլյան և ուրիշներ)։ Արևելահայերենից արևմտահայերենի է վերածել Արմեն Սարգսյանի «Հայկական ժողովրդական առակներ» պատկերազարդ ժողովածուն։ Շուրջ 15 գրքի հեղինակ է։
Երկեր
- Հնգամարտ (կատակերգություններ), Երևան, 2014։
- Վերամուտ, բանաստեղծություններ, /արևմտահայերեն/, 2003, 2006, 2009, 2015:
- Ձայնանկար, բանաստեղծություններ, 1016։
- Այլընթաց, բանաստեղծություններ, 1993։
- Տարաժամ, բանաստեղծություններ, 1995
- Սըրարշավ, բանաստեղծություններ, Երևան, 2009։
- Միջօրեի բանաստեղծություններ, Երևան, 2006։
- Շողէջ, Երևան, 1998, 2004։
- Բոլոր ճանապարհները տանում են Ոչմիտեղ, սոցիալ-քաղաքական երգիծանք, 2005։
- Մերկասառույց, Պէյրութ, 1996։
- Բնակավայր ճանապարհին, Երևան, 1986։
- Նահանջը առանց երգի, ֆիլմի սցենար ըստ Շահան Շահնուրի համանուն վեպի, 2013։
- Վան-1908, ֆիլմի սցենար ըստ Վիկտոր Գորդոնի Կյանքի կանաչ արևը վեպի, 2014։
Պարգևներ և մրցանակներ
- 2013 թվականին «Արիի ճամփորդությունը այբբենարանում» ժողովածուի համար արժանացել է Հայատսանի Գրողների միության Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի։
- 2009 թվականին «Վերամուտ» գրքի համար արժանացել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական մրցանակի։
- 2003 թվականին արժանացել է մանկական գրականության համահայկական մրցանակաբաշխության երկրորդ մրցանակի (պոեզիա)։
Թեմատիկ կայքեր | |
---|---|
Թեմատիկ կայքեր | |
Չափորոշչային վերահսկողություն | ՀԳՀԳ: 10889 |
Չափորոշչային վերահսկողություն | ՀԳՀԳ: 10889 |