Artashes Alexanyan

Armenian actor
The basics

Quick Facts

IntroArmenian actor
PlacesRussia Armenia
isActor
Work fieldFilm, TV, Stage & Radio
Gender
Male
Birth17 July 1961, Yerevan, Armenia
Age63 years
Star signCancer
The details

Biography

Արտաշես Վլադիմիրի Ալեքսանյան (հուլիսի 17, 1961(1961-07-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան: ՀՀ վաստակավոր արտիստ (2017):

Կենսագրություն

Արտաշես Ալեքսանյան ծնվել է 1961 թվականի հուլիսի 17-ին, Երևանում: 1978 թվականին ավարտել է Լենինականի ֆիզիկամաթեմատիկական թեքումով թիվ 33 միջնակարգ դպրոցը: 1982-1984 թվականներին սովորել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստուդիայում` Խորեն Աբրահամյանի ղեկավարությամբ, 1984-1988 թվականներին` Մոսկվայի համամիութենական պետական կինոինստիտուտում` Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ: 1986 թվականին նկարահանվել է Սվերդլովսկի կինոստուդիայում և «Ղազախֆիլմ»-ում: 1988-1990 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիակն թատրոնի դերասան: 1990 թվականին նկարահանվել է «Երեք թագավորների պատերազմը» և «Ինկած բերդի իշխանուհին» ֆիլմերում (վերջինիս համար արժանացել է «Տարվա լավագույն դերասան» մրցանակին): 1991-1992 թվականներին մասնակցել է Արցախի պատերազմին, եղել է ֆիդայի, Մահապարտների ջոկատի պատվավոր անդամ: 1992-1994 թվականներին եղել է Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասան: 1994-1996 թվականներին նկարահանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում: 1994-1996 թվականներին աշխատել է հայկական մի քանի հեռուստաընկերություններում և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում: 1998-2001 թվականներին եղել է Չեխիայի Մայր թատրոնի ռեժիսոր, որտեղ բեմադրել է 5 ներկայացում` Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ», Լոպե դե Վեգայի «Շունը դեզի վրա», Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր», Թ. Բրանդոյի «Չառլիի մորաքույրը», Ռ.Կալինովսկու «Գազանը լուսնի վրա»: 2002-2003 թվականներին կրկին համագործակցել է «Լենֆիլմ» կինոստուդիայի հետ:

Բեմադրել է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին և Հայոց Մեծ եղեռնին նվիրված ներկայացումները: 2003-1202 թվականներին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում խաղացել է բազմաթիվ ներկայացումներում: Դասավանդում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում: 2011 թվականին հիմնել է թատրոն-ստուդիա, որտեղ բեմադրել է «Հայերի դատը մարդկության դատն է» ներկայացումը:

Ներկայացումներ

  • «Արա Գեղեցիկ»
  • Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ»
  • Վահրամ Սահակյանի «Ժանգոտ բանալի»
  • «Մակբեթ»
  • «Վասիլի արքա»
  • «Հիշատակի օր 1915»

Ֆիլմեր

  • «Սիրո անիվ»
  • «Գարի Պալմեր»
  • «Ջարդված լապտերների փողոց»
  • «Աբու Լալա Մահարի»
  • «Երեք թագավորների կռիվը»
  • «Ինկած բերդի իշխանուհին»
  • «Մի վախեցիր»
  • «Poker.am»
  • «Գարեգին Նժդեհ»
  • «Ռուսական տապան»
  • «Հատուկ նշանակության ջոկատ»
  • «Սուրը ամպերի մեջ»
  • «Բանդիտական Պետերբուրգ»

Հեռուստասերիալներ

Նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության նկարահանած մի շարք հեռուստասերիալներում:

  • «Ճակատագրի գերիներ»
  • «Դժբախտ երջանկություն»
  • «Վերադարձ»
  • «Ոստիկաններ»
  • «Առաջնորդները»
  • «Պատվից առավել»

Ցուցահանդեսներ

Չեխիայում ունեցել է անհատական նկարների երկու ցուցահանդես:

Պարգևներ, մրցանակներ

  • «Վազգեն Սարգսյան» մեդալ
  • Մարտական գործողությունների մասնակից կրծքանշան
  • Հովհաննես Բաղրամյան շքանշան
  • Սասունցի Դավիթ շքանշան
  • Գարեգին Նժդեհ մեդալ
  • «Տարվա լավագույն դերասան» մրցանակ, 1990
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2017
  • Պուշկինի և Յախունտովի ասմունքի մրցույթների 1-ին և 2-րդ մրցանակների դափնեկիր
  • Գյումրու «Ոսկե Մուշարբա» մրցանակակիր

2004 թվականին սփյուռքում հայապահպանման և հայ մշակույթը տարածելու և մեծ վաստակ ունենալու համար Արտաշես Ալեքսանյանի անունը գրանցվել է հայկական սփյուռքի հանրագիտարանում:

Ծանոթագրություններ

  
  Թեմատիկ կայքեր
  
  Թեմատիկ կայքեր
The contents of this page are sourced from Wikipedia article on 27 Feb 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.