Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Places | Russia | |
was | Journalist Opinion journalist Historian Local historian Satirist | |
Work field | Journalism Literature Social science | |
Gender |
| |
Birth | 24 April 1923, Chaltyr, Russia | |
Death | 3 February 1988 (aged 64 years) | |
Star sign | Taurus | |
Politics: | Communist Party Of The Soviet Union |
Biography
Արշակ Պոպովյան (ռուս.՝ Поповян Аршак Меркянович, ապրիլի 24, 1923(1923-04-24), Չալթր, Ռոստովի մարզ, Ռուսաստան - փետրվարի 3, 1988(1988-02-03)), պոլիգրաֆիստ, հրապարակախոս, հայրենագետ, երգիծաբան, Հայրենական մեծ պատերազմի մասնակից: Եվպատորիայի պատվավոր քաղաքացի: ԽՄԿԿ անդամ (1962):
Կենսագրություն
Արշակ Պոպովյանը ծնվել է 1923 թվականի ապրիլի 24-ին Չալթր գյուղում, գյուղացու ընտանիքում: Ծնողները հեղափոխությունից առաջ և հետո զբաղվում էին հողագործությամբ, իսկ 1930 թվականից եղել են կոլտնտեսականներ: 1931 թվականին ընդունվել է Չալթրի թիվ 1 միջնակարգ դպրոց, որը չի ավարտվել, քանաի որ տասներորդ դասարանում սկսվել է պատերազմը: 1938 թվականին համալրել է ՀԼԿԵՄ-ի շարքերը:
1941 թվականից Պոպովյանը մի քանի ամիս պատրաստվել է Ռոստովում տեղակայված 189-րդ պահուստային գնդի տարածքում: 1942 թվականի ապրիլին մոբիլիզացվել է գործող բանակ՝ 56-րդ բանակի (Հարավային ռազմաճակատ) 339-րդ Ռոստովի հրաձգային դիվիզիայի 900-րդ հրետանային գունդ: Մյասնիկովսկի շրջանի Կալինին խոտորի համար մղված մարտերին մասնակցել է կործանիչ հակատանկային հրետանային գնդի կազմում: 1943 թվականի փետրվարի 17-ին Պոպովյանը 14-րդ հակատանկային մարտական հրետանային գնդի հետ միասին, ինքնաձիգով մտել է գործող բանակի կազմ: Արշակ Պոպովյանը ոչնչացրել է գերմանական 2 ծանր տանկ և ներկայացվել է ռազմական պարգևատրման: Ունեցել է սերժանտի կոչում: 1945 թվականի փետրվարին Քյոնիգսբերգի մոտ վիրավորվել է (պատերազմի ընթացքում երրորդ անգամ) և տեղափոխվել է Իվանովոյի շրջանի Նավոլոկիի թիվ 3093 ռազմական հոսպիտալ, որտեղից 1945 թվականի հունիսին զորացրվել է Կարմիր բանակի շարքերից:
1945 թվականի հուլիսից մինչև 1947 թվականի հուլիսը աշխատել է որպես Մյասնիկովսկի շրջանի գործկոմի լուսավորության բաժնի տեսուչ, իսկ 1947 թվականի հուլիսից մինչև 1949 թվականի սեպտեմբերը եղել է Մյասնիկովսկու անվան դպրոցի մանկատան ղեկավարը: 1946-1950 թվականներին ընտրվել է Կոմսոմոլի հանրապետության բյուրոյի անդամ: 1949 թվականին նախկին ռազմաճակատի զինծառայողին հրավիրել են շրջկոմ, քանի որ անհրաժեշտ է եղել որակավորված անձնակազմ մարզային տպարանում աշխատանքի համար: Պոպովյանն աշխատել է այնտեղ, ավելի ուշ ընդունվել է Մոսկվայի պոլիգրաֆիական տեխնիկումի հեռակա բաժին (ավարտել է 1959 թվականին): 1949-1970 թվականներին եղել է «Կոմունար» թերթի տպարանի ղեկավար, 1970 թվականից մինչև 1985 թվականը՝ Չալթրի թիվ 37 տպարանի տնօրենը: ԽՄԿԿ անդամ է դարձել 1962 թվականի ապրիլից:
Պոպովյանի ստեղծագործությունները տպագրվել են տարածաշրջանային «Заря коммунизма» թերթում. հանրաճանաչ հումորներ և պատմություններ, ինչպիսիք են ՝ «Հաշիխ-բերեկ», «Ոսկե սանդղամուտք», «Երեխայի աչքերով», «Խնամախոսություն», «Երկաթյա բախտ» և այլն: Նրա ստեղծագործությունների հիման վրա բեմադրությունները գրված են տեղական բարբառով և ընդգրկված են Մյասնիկովսկու ժողովրդական դրամատիկական թատրոնի խաղացանկում:
Հայոց պատմության, գրականության, լեզվի գիտակ Պոպովյանը, նշանավոր լրագրող և ժողովրդական գործիչ Շահեն Շահինյանի հետ միասին շատ բաներ են արել լեզուն պահպանելու, բնօրինակ մշակույթի, շրջանային թերթում հայկական էջի որակի և բովանդակության բարելավման համար: Նա նաև ամուր կապեր է հաստատել Հայաստանի հետ, ճանապարհորդել է Երևան, հանդիպել և թղթակցել է Հայաստանի նշանավոր գրողների, գիտնականների հետ (Մարտիրոս Սարյան, Սիլվա Կապուտիկյան, Լյուդվիգ Դուրյան, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյան և այլք):
Պարգևներ
- Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
- «Մարտական ծառայությունների» մեդալ
- «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար մեդալ»
Ստեղծագործություններ
- Поповян, А. М. Ергатэ насибы (Железный жребий) [Текст]: рассказ-быль / А. М. Поповян; на арм. яз. // Заря комм. — 1972. — 15 апр.
- Поповян, А. М. Ерб «кохы» дунен э… (Когда вор из дома…) [Текст] рассказ / А. М. Поповян; на арм. яз. // Заря комм. — 1983. — 11 янв.
- Поповян, А. М. Железный сюрприз [Текст] / А. М. Поповян; пер. с арм. Н. Егорова // Лит. Армения. — 1985. — № 7.- С. 59-61.
- Поповян, А. М. Железный жребий [Текст] / А. М. Поповян; пер. с арм. Х. Наирьяна (Кристостуряна) // Заря комм. – 198?.
- Поповян, А. М. Золотое крыльцо [Текст] / А. М. Поповян; на арм. яз. // Заря комм. — 1969. — 25 янв.
- Поповян, А. М. Сватовство. Глазами ребенка: [Текст] : [рассказы на арм. яз.] / А. М. Поповян // Заря. — 1989. — 22 апр.
- Поповян, А. М. Хашых-берек [Текст] : [рассказы товарища] / А. М. Поповян // Заря комм. — 1984. — 22 ноября; то же самое на арм. яз. — Заря комм. — 1969. — 31 мая.
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
- Атаманян, С. Хранитель традиций и большой патриот [Текст] / С. Атаманян // Заря. – 2003. — № 48. – 23 апр. – С. 2.
- Бабиян, Г. Слово о товарище [Текст] / Г. Бабиян // Заря. – 2003. — № 48. – 23 апр. – С. 2.
- Гайбарян, А. «Экскурсия» в Сурб Хач [Текст] / А. Гайбарян // Заря. — 1998.- 11 июня.
- Дзреян, Р. С ним было очень интересно [Текст] / Р. Дзреян // Заря. – 2003. — № 48. – 23 апр. – С. 2.
- Килафян, А. Наш директор [Текст] / А. Килафян // Заря. – 2003. — № 48. – 23 апр. – С. 2.
- Килафян, М. Отважный воин [Текст] / М. Килафян // Заря. – 2003. — № 48. – 23 апр. – С. 2.
- Наирьян, Х. «Бессмертье дарует вода Мец Чорваха…» [Текст]: стих., посв. А. Поповяну / Х. Наирьян; пер. К. С. Хартавакян // Наирьян Х. Зурна / пер. с арм. — Ростов н/Д, 1998. — с. 27.
- Рудова, Е. Большой путь [Текст] / Е. Рудова // Заря комм. — 1983. — № 49. – 23 апр. — С. 4.
- Смешные случаи с Аршаком Поповяном [Текст] / на местном говоре арм. яз. // Заря. — 1998. – 1 авг. – С. 3.
- Хартавакян, К. С. Памяти земляка-патриота [Текст] / К. С. Хартавакян // Заря. — 1993. — №№ 55-57. — 8 мая. – С. 6.
- Человек большой души: к 80-летию со дня рождения А. М. Поповяна [Текст] / на местном говоре арм. яз. // Заря. — 2003. – № 48. — 23 апр. – С. 2: