Biography
Also Viewed
Quick Facts
Intro | Armenian journalist | |
Places | Armenia | |
is | Journalist | |
Work field | Journalism | |
Gender |
| |
Birth | 1977, Hadrut, Hadrut District, Azerbaijan | |
Age | 48 years |
Biography
Արփի Յուրիի Վանյան (1977, Հադրութ, ԼՂՀ) լրագրող, հոգեբան, սցենարիստ, քոուչ, մոտիվացիոն խոսնակ։
Կենսագրություն
Ծնվել է 1977 թվականին, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում, առաջին մասնագիտությամբ լրագրող է, երկրորդ մասնագիտությամբ՝ հոգեբան։
Արցախի գրողների միության անդամ է, կինոսցենարիստ։ 1994-2011 թվականներին աշխատել է Հադրութի «ԴԻԶԱԿ» թերթի խմբագրությունում։ Արփիի շնորհիվ թերթը անցել համակարգչային շարվածքի ու ստացել նոր որակ։ 10 տարուց ավելի աշխատել է «Դիզակ» թերթում հասնելով մինչև գլխավոր խմբագրի տեղակալի պաշտոնին։
2010 թվականից որպես կինոսցենարիստ համագործակցում է «Արմենիա TV»-ի, «Կենտրոն TV»-ի, «Հ1»-ի, «Շարմ Հոլդինգ»–ի, « ԱԹՎ–ի հետ։ Հեղինակել է այնպիսի ռեյթինգային հեռուստասերիալներ, ինչպիսիք են ` «Պահանջվում է գումար», «Ուր է իմ տղամարդը», «Մի ստիր», «Երեք կյանք», «Երջանկության արցունքները», «Դեպի երազանք», «5+», «Խմբագրություն.am», «Երևի», «Ընտանեկան պատմություններ» ։
2015-2018 թվականներին ՝«Ռեպլիկ.am» «Հարթակ.am» «Հայրենիք.am» լրատվական կայքերի գլխավոր խմբագիր։
2019 թվականին լույս է տեսել նրա «Անհնարինը՝ հնարավոր» մոտիվացիոն թեմաներով գիրքը, որը համացանցում դարձել է բեսթսելլեր։
Այնուհետև հաջորդել են «Ինչպես դաջվել սրտում. սիրելու արվեստը», «Դեպ Աստծո նստավայր՝ Հայաստան», «Ինչպես դառնալ երջանիկ ու հաջողակ մարդ․ ամենակարևոր գիրքը դեռահասների համար» , «Ինչպես դաստիարակել երջանիկ ու հաջողակ մարդ․ ամենակարևոր գիրքը ծնողների համար» , «Կինը» գրքերը, որոնք բոլորն էլ Հայաստանում դարձել են բեսթսելլերներ։
Արփի Վանյանը «Հաջողակ կին» և «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ–ների նախագահն է։
Նա ստեղծել է «Հաջողության դպրոց դեռահասների և ծնողների համար»։
նաև «Արփի Վանյանի մանկական զարգացման կենտրոն 3-6 տարեկանների համար»։
Արփի Վանյանը զբաղվում է նաև քոուչ պրակտիկայով։
Ամուսնացած է, ունի դուստր։
Նրա դուստրը՝ Ժասմին Հայրապետյանը, մանկագիր է՝ նույնպես բեսթսելլեր դարձած գրքերի հեղինակ։ Նրա գրքերից են՝ «Սուպեր Նռանե», «Սուպեր Նռանե ... ու երբ նորից ժպտան», «Սուպեր Նռանե․․ ու եթե հանկարծ․․․» «Սուպեր Նռանե․ հաջողության օրագիր» գրքերը։