Arousyak Papazyan

Armenian actor
The basics

Quick Facts

IntroArmenian actor
PlacesArmenia
wasActor
Work fieldFilm, TV, Stage & Radio
Gender
Female
Birth18 March 1841
Death27 April 1907Constantinople (aged 66 years)
The details

Biography


Արուսյակ Փափազյան (Մարիամ Պեզիրճյան) (1841, մարտի 18, Կոստանդնուպոլիս - 1927, ապրիլի 27, Կոստանդնուպոլիս), հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ (2003)։

Եղել է նկարիչ Սոփոն Պեզիճյանի կինը։

Կենսագրություն

Արուսյակ Փափազյանը ծնվել է 1841 թվականին, Կոստանդնուպոլսի Գում–Գափու թաղամասում։ Իսակական անունը եղել է Մարիամ։ Սովորել է Խասըգյուղի Ներսիսյան դպրոցում, Պեպեքի ֆրանսիական իգական դպրոցում։ Որպես ուսուցչուհի աշխատել է Ենի-Գափուի Հայկանուշյան դպրոցում։ 1858 թվականին մտնում է Հեքիմյանի խումբը, ընդունելով «Արուսյակ» բեմական անունը։ Եղել է հայ առաջին պրոֆեսիոնալ դերասանուհին։ 1861 թվականի դեկտեմբերի 14-ին Կ. Պոլսում հիմնված հայ առաջին պրոֆեսիոնալ թատրոնի առաջին ներկայացմանը խաղացել է առաջին կարևոր դերը՝ Թերեզա (Ռոթայի «Երկու հիսնապետ») պիեսում Պետրոս Մաղաքյանի բեմադրությամբ։ 1857-1859 թթ. խաղացել է Սրապիոն Հեքիմյանի թատերախմբում։ 1861-1863 թթ. եղել է «Արևելյան թատրոն»-ի առաջատար դերասանուհի։ 1863 թվականից խաղացել է «Վասպուրական թատրոն»-ում։ 1866 թվականին Ստեփան Էքշյանի հետ ստեղծել է սեփական թատերախումբը։ Դերասանուհու գործունեությունը նպաստել է հայ երիտասարդության ազգային ինքնագիտակցության զարթոնքին։

Դերեր

  • Սանդուխտ՝ Թ. Թերզյանի «Սանդուխտ կույս»
  • Ռոքսանա՝ Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Արշակ Բ»
  • Փառանձեմ՝ Ռ. Սետեֆճյանի «Վարդան Մամիկոնյան»
  • Սաֆո՝ Գրիլպարցերի «Սաֆո»
  • Բլանշ՝ Հյուգոյի «Արքան զբոսնում է»
  • Անտիգոնե՝ Սոֆոկլեսի «Անտիգոնե»
  • Մերոպե՝ Ալֆիերիի «Մերոպե»
  • Ֆրանչեսկա՝ Պելիկոյի «Ֆրանչեսկա դա Ռիմինի
  • Էլիզա` Մոլիերի «Ագահը»
  • Պամելա՝ Գոլդոնիի «Պամելա»
  • Մեդեա՝ Եվրիպիդէսի «Մեդեա»
  • Քլոտեդ՝ Շիլլերի «Ավազակներ»
  • Լուկրեցիա՝ Վիկտոր Հյուգոյի «Լուկրեցիա Բորջիա»
  • Բլանշ՝ Վիկտոր Հյուգոյի «Արքան զվարճանում է»
  • Սոֆի՝ Շիլլերի «Ավազակներ»

Մեջբերումներ Արուսյակ Փափազյանի մասին

Հայկական թատրոնի պատմությունը չէ պիտո մոռանա Արուսյակ և Աղավնի Փափազյանց արգո օրիորդների անունները, որոնք առաջինն են, որ քաջությամբ ոտք կոխեցին թատերաբեմի վերա։ Քաջությամբ պատերազմեցան հասարակաց նախապաշարմունքի յուրյանց վերա արած ազդեցության հետ և հաղթելով նորանց, հրապարակ իջան։ Կեցցե՛ն։
- Միքայել Նալբանդյան


Յուրաքանչյուր ժողովրդի թատրոնի պատմության մեջ կան սրբացված անուններ` խորհրդանշային, ազգային բեմի գաղափարը կրող դեմքեր։ Դրանցից է հայ առաջին ողբերգակ դերասանուհին` Արուսյակ Փափազյանը։
- Հենրիկ Հովհաննիսյան

Գրականություն

  • Գառնիկ Ստեփանյան, «Արուսյակ Փափազյան», ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1955, 112 էջ
  • Ալիս Նավասարդյան, «Բեմին նվիրված հայուհիներ»

    Ծանոթագրություններ

    The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.