Aroetjun Aleksandrovitsj Karapetjan

The basics

Quick Facts

PlacesRussia Armenia
wasScholar Literary scholar Educator Politician Statesperson
Work fieldAcademia Literature Politics
Gender
Male
Birth7 April 1950, Akhaltsikhe, Georgia
Death2003 (aged 52 years)
Star signAries
Politics:Communist Party Of The Soviet Union Armenian Democratic Liberal Party
Education
Yerevan State University
The details

Biography

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարություն Կարապետյան (այլ կիրառումներ)

Հարություն Ալեքսանդրի Կարապետյան (ապրիլի 7, 1950(1950-04-07), Ախալցխա, Վրաստան - 2003), հայ գրականագետ, մանկավարժ, պետական և քաղաքական գործիչ: Հայաստանի գրողների միության անդամ 1980 թվականից, ԽՄԿԿ անդամ 1979 թվականից:

Կենսագրություն

Հարություն Կարապետյանը ծնվել է 1950 թվականի ապրիլի 7-ին, Վրացական ԽՍՀ Ախալցխա քաղաքում: 1972 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը: 1972-1975 թվականներին աշխատել է որպես ուսուցիչ, դպրոցի տնօրեն, կոմերիտմիության շրջկոմի հրահանգիչ: 1975 թվականից աշխատել է Հայաստանի գրողների միությունում որպես գրական խորհրդական: 1987 թվականին աշխատել է ՀԿԿ կենտկոմում, եղել ՀԿԿ կենտրոնական կոմիտեի մամուլի կենտրոնի ղեկավար, Կոմկուսի կենտրոնական կոմիտեի գաղափարախոսության բաժնի պետ, մամուլի կենտրոնի ղեկավար: 1991-1995 թվականներին եղել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ ԳԽ լրատվության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 1992 թվականից «Ռամկավար ազատական կուսակցության» անդամ: 1996-1999 թվականներին եղել է Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության Հանրապետական վարչության նախագահ, 1995 թվականից՝ «Պայքար» սոցիալական և քաղաքական ամսագրի գլխավոր խմբագիր: 1995-1999 թվականներին եղել է ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և մամուլի բաժնի պետ, ՀՀ նախագահի խորհրդական: Կյանքի վերջին տարիներին աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում:

Ստեղծագործական ուղի

Կազմել է «Խոսք Դերենիկ Դեմիրճյանի մասին» հոդվածների ժողովածուն (Երևան, 1977), «Բազմաձայնություն» անթոլոգիան (Երևան, 1978), Գևորգ Էմինին նվիրված հոդվածների ժողովածուն (Երևան, 1980), «Հայկական պատմվածքներ» և «Ժամանակակից հայկական վիպակներ» ժողովածուները:

Պարգևներ

1979 թվականին արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Տարվա լավագույն ստեղծագործության համար» ամենամյա մրցանակին:

Ընտանիք

Ունի երկու որդի:

Ծանոթագրություններ

  1. «Koha online catalog › Authority search result»։ haygirk.nla.am։ Վերցված է 2019-01-27 
  2. «National Assembly of RA»։ www.parliament.am։ Վերցված է 2019-01-27 
  3. Հարություն Ալեքսանդրի Կարապետյան
  4. «Harutyun Karapetian Appointed Head of Info. and Publications»։ Asbarez.com (en-US)։ 1998-05-14։ Վերցված է 2019-01-27 
  5. Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջ՝ 195:
The contents of this page are sourced from Wikipedia article on 30 Mar 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.