Armenak Nazarov

��այ երկրաշարժագետ
The basics

Quick Facts

Intro��այ երկրաշարժագետ
PlacesFrance Armenia
wasScientist Earth scientist Seismologist
Work fieldScience
Gender
Male
Birth1 April 1908, Paris, France
Death11 June 1983Yerevan, Armenia (aged 75 years)
Star signAries
The details

Biography

Արմենակ (Արմեն) Գևորգի Նազարով (ապրիլի 1, 1908(1908-04-01), Փարիզ - հունիսի 11, 1983(1983-06-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երկրաշարժագետ: Պրոֆեսոր (1937): ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1960, թղթակից անդամ՝ 1945 թվականից): ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1958):

Կենսագրություն

Արմենակ Նազարովը ծնվել է 1908 թվականի ապրիլի 1 (14)-ին, Փարիզում: 1925 թվականին ավարտել է Թիֆլիսի 46-րդ աշխատանքային դպրոցը, 1932 թվականին՝ Թիֆլիսի ինդուստրիալ ինստիտուտը: 1929-1940 թվականներին աշխատել է Թբիլիսիի կառուցվածքների և հիդրոէներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում: 1937 թվականին Նազարովին շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան` առանց ատենախոսության պաշտպանության, նույն թվականին ստացել է պրոֆեսորի կոչում: 1940-1946 թվականներին եղել է Վրացական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի սեյսմակայուն շինարարության բյուրոյի գիտքարտուղար: 1945 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` «Սեյսմակայունության տեսության կառուցման փորձը» թեմայով: Նույն թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ: 1949-1961 թվականներին եղել է Շինանյութերի և կառուցվածքների հայկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, միաժամանակ դասավանդել է է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1961-1981 թվականներին (ընդմիջումներով) եղել է ՀԽՍՀ ԳԱ Երկրաֆիզիկայի և ճարտարագիտության սեյսմոլոգիայի ինստիտուտի (Լենինական) տնօրեն, 1982-1983 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիական քարտուղար:

1950-1953, 1955-1957 թվականներին ընտրվել է Երքաղխորհրդի պատգամավոր: Եղել է ԽՍՀՄ ԳԱ նախագահությանն առընթեր երկրաշարժագիտության, երկրաշարժակայուն շինարարության միջգերատեսչական խորհրդի բյուրոյի անդամ, Կովկասի բաժնի նախագահ (1979-1983):

Աշխատանքները վերաբերում են շինարարական մեխանիկայի, երկրաշարժակայուն կառույցների, ճարտարագիտական երկրաշարժագիտության, կիրառական մեխանիկայի, երկրաֆիզիկայի հարցերին:

Մահ

Մահացել է 1983 թվականի հունիսի 11-ին, Երևանում։

Հիշատակ

Գյումրիի երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը կոչվել է Արմենակ Նազարովի անունով:

Պարգևներ

  • «Հայրենական մեծ պատերազմում աշխատանքային արիության համար» մեդալ (1946)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1951, 1968)
  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1958)
  • Լենինի շքանշան (1971)
  • ՀԽՍՀ Պետական մրցանակ (1974)

Աշխատություններ

  • Երկրաշարժերը և պաշտպանությունը նրանցից, Երևան, 1981:
  • Տրանսֆինտիվ վերլուծության տարրերը, Երևան, 1988:
  • Յերեխաներն ինչպես ավտոմոբիլ վարել սովորեցին, Յերևան, 1930:
  • О механическом подобии твердых деформируемых тел: (К теории моделирования), Ереван, 1965.
  • Эксперименты на моделях обычных и сейсмостойких зданий, Ереван, 1984.
  • Метод инженерного анализа сейсмических сил, 2 изд., испр. и доп., Ереван, 1959.
  • Երկրաշարժերը և պաշտպանությունը նրանցից, Երևան,1981:

Գրականություն

  • Հովակիմյան, Ս. Գ., Նազարով Արմենակ Գևորգի: Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը. - Եր.: Հայաստան, 1977. - էջ 451-453:
  • Ստեփանյան, Վ., Եռանդով լեցուն գիտնականը: Երեկոյան Երևան. - 1968. - 4 ապրիլի:
  • Պուտնին, Ս., Արմեն Նազարովի բարձունքները: (Ականավոր սեյսմոլոգի ծննդյան 80-ամյակի առթիվ): Հայաստանի արդյունաբերություն, շինարարություն և ճարտարապետություն. - 1988. - № 10. - էջ 16-20:
  • Арменак Георгиевич Назаров: (К шестидесятилетию): Изв. АН АрмССР. Науки о Земле. - 1968. - Т. 21, № 3. - С. 104-105.
  • Арменак Георгиевич Назаров: (К 60-летию со дня рождения): Изв. АН АрмССР. Сер. техн. наук. - 1968. - Т. 21, № 2. - С. 3-4.
  • Биховский, В. А., Печатные работы А. Г. Назарова: Библиографический справочник по инженерной сейсмологии и сейсмостойкости сооружений / АН АрмССР. Ин-т геофизики и инж. сейсмологии. - Ер., 1964. -С. 54-58.
  • Мартиросян, Р. П., Всесоюзное совещание "Вопросы инженерной сейсмологии" посвященное 80-летию академика АН АрмССР А. Г. Назарова / С. 24 по 27мая 1988 года в г. Ленинакане: Изв. АН АрмССР. Науки о Земле. - 1988. - Т. 41, № 6. - С. 63-65.
  • Назаров Армен Георгиевич: НАН РА . Персональный состав. - Ер.: Наука, 2003. - С. 91.
  • Памяти Армена Георгиевича Назарова: (К 80-летию со дня рождения и 5-летию со дня смерти): АН АрмССР. Ин-т геофизики и инж. сейсмологии. Лаб. геомеханики. - 1988. - № 10. - С. 1-2.
  • Памяти академика Армена Георгиевича Назарова (к 100-летию со дня рождения): Известия НАН РА. Науки о земле. - 2008. - Т. 61, № 3. - С. 58-59 :
  • Путнынь, С., Вершины Армена Назарова: (К 80-летию со дня рождения выдающегося сейсмолога): Промышленность, строительство и архитектура Армении. - 1988. - № 10. - С. 16-19.
  • Талант и труд: (К шестидесятилетию со дня рождения А. Г. Назарова): Промышленность Армении. - 1968. - № 5. - С. 33.

Ծանոթագրություններ

  1. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա»։ www.sci.am։ Վերցված է 2019-03-19 
  2. «Նազարով Արմեն Գևորգի (1908-1983): ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Գ. ՆԱԶԱՐՈՎԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ»։ greenstone.nla.am։ Վերցված է 2019-03-19 
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 198:
  4. «Autora informācija | PMI Bibliotēka»։ www.pmi.lv։ Վերցված է 2019-03-19 
The contents of this page are sourced from Wikipedia article on 20 Feb 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.