Armen Sargsyan

Armenian diplomat
The basics

Quick Facts

IntroArmenian diplomat
PlacesArmenia
wasPolitician Diplomat
Work fieldPolitics
Gender
Male
Birth20 March 1958, Vanadzor, Lori Region, Armenia
Death29 April 2022 (aged 64 years)
Star signPisces
Education
Yerevan State UniversityYerevan, Armenia(1976—1981)
Employers
Ministry of Defence of ArmeniaArmenia(1994—1999)
The details

Biography

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Սուրենի Սարգսյան (այլ կիրառումներ)

Արմեն Սուրենի Սարգսյան (մարտի 20, 1958(1958-03-20), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 29, 2022(2022-04-29)), հայ զինվորական գործիչ, դիվանագետ։

Կրթություն

  • 1976-1981 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը։
  • 1995 թ. ավարտել է Ջ. Մարշալի անվան անվտանգության հարցերի հետազոտությունների Եվրոպական կենտրոնի ռազմավարական հետազոտությունների և պաշտպանական տնտեսության քոլեջը (Գերմանիա)։
  • 1997 թ. ավարտել է Սենթ Ջոն համալսարանական քոլեջի դասընթացը (Մեծ Բրիտանիա)։
  • 2002 թ. մասնակցել է Հարվարդի համալսարանի Ջ. Ֆ. Քենեդու անվան կառավարման դպրոցի սևծովյան անվտանգության ծրագրին։

Աշխատանքային գործունեություն

  • 1981-1982 թթ. - ԵՊՀ ռեկտորատի ուսումնական մասի ավագ տեսուչ։
  • 1982-1991 թթ. - ծառայել է ՀԽՍՀ Պետանվտանգության կոմիտեի հետախուզական և հակահետախուզական մարմիններում:
  • 1991-1994 թթ. - ծառայել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության պետական վարչությունում:
  • 1994-1999 թթ. - ծառայել է Հայաստանի պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների ստորաբաժանումներում որպես բաժնի պետի տեղակալ, բաժնի պետի, վարչության պետի տեղակալ, այնուհետև արտաքին հարաբերությունների և ռազմական համագործակցության վարչության պետ։
  • 1999-2002 թթ. - Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի ռազմական կցորդ։
  • 2002-2008 թթ. - ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ, ռազմական, ռազմածովային և ռազմաօդային կցորդ։
  • 2008 թ. սեպտեմբերի 12-ից 2016 թ. փետրվարի 10-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2009 թ. սեպտեմբերի 3-ից 2014 թ. հունվարի 21- համատեղության կարգով ծառայել է, որպես Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2009 թ. սեպտեմբերի 3-ից 2013 թ. հուլիսի 16-ը համատեղության կարգով ծառայել է, որպես Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2010 թ. ապրիլի 3-ից 2016 թ. փետրվարի 10-ը համատեղության կարգով ծառայել է, որպես Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2013 թ. դեկտեմբերի 26-ից 2016 թ. փետրվարի 10-ը համատեղության կարգով ծառայել է, որպես Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
  • 2016 թ. մարտի 14-ին նշանակվել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Պարգևներ և կոչումներ

  • Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (2010)։
  • Պարգևատրվել է ԽՍՀՄ Պետանվտանգության մարմինների, ՀՀ ՊՆ և ՉԺՀ ՊՆ գերատեսչական մեդալներով։
  • 1986թ. պարգևատրվել է շնորհակալագրով Խորհրդային Միության Պետանվտանգության կոմիտեի նախագահի կողմից։
  • Բուլղարիայի Հանրապետության Նախագահ Ռումեն Ռադևի հրամանագրով պարգևատրվել է «Մադարսկի կոննիկ» 1-ին կարգի շքանշանով՝ «երկկողմ հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրման համար»։

Ընտանիք

Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր, 6 թոռ։ Արմեն Սարգսյանը Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ավագ եղբայրն է, քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հայրը։

Չինաստանում Հայաստանի դեսպանները
Չինաստանում Հայաստանի դեսպանները
Հայաստան
Հայաստան
Բուլղարիայում Հայաստանի դեսպանները
Բուլղարիայում Հայաստանի դեսպանները
Հայաստանի առաջին հանրապետություն
1918-1920
Հայաստան
Հայաստանի առաջին հանրապետություն
1918-1920
Հայաստան

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article on 17 Apr 2024. The contents are available under the CC BY-SA 4.0 license.