Armen Nersesyan

Physicist
The basics

Quick Facts

IntroPhysicist
PlacesRussia Armenia
isScientist Physicist
Work fieldScience
Gender
Male
Birth30 May 1964, Hadrut, Azerbaijan
Age60 years
Star signGemini
The details

Biography

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Ներսեսյան (այլ կիրառումներ)

Արմեն Պետրոսի Ներսեսյան (մայիսի 30, 1964(1964-05-30), Հադրութ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս: Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (2005): Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի Ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի բարձրագույն մաթեմատիկայի և մաթեմատիկական ֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսոր:

Կենսագրություն

Արմեն Ներսեսյանը ծնվել է 1964 թվականի մայիսի 30-ին, Հադրութ (ԼՂՀ) քաղաքում: 1986 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1986-1989 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտ: 1986-1991 թվականներին և 2001 թվականից աշխատում է Երևանի պետական համալսարանում, 1991-2001 թվականներին՝ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում, 2002 թվականից, միաժամանակ՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, 2005 թվականից՝ նաև Արցախի պետական համալսարանի խորհրդական:

Աշխատանքները վերաբերում են քվանտային մեխանիկայի ինտեգրվող համակարգերին, գերհամաչափության հարցերին:

Անդամակցություն

  • ԲՈՀ-ի 049 մասնագիտական խորհրդի անդամ:

Պարգևներ

  • «Անանիա Շիրակացի» մեդալ, 2008
  • ՀՀ Նախագահի մրցանակ Ֆիզիկայի բնագավարում, 2010 (կոնդենսացված միջավայրերի ֆիզիկային առնչվող քվանտային մեխանիկայի խնդիրների ուսումնասիրություն գիտական հոդվածների շարքի համար)

Երկեր

  • S. Bellucci, P. Y. Casteill, A. Nersessian, Four-dimensional Hall mechanics as a particle on CP^3 | Phys . Lett. B574 (2003), 121-128
  • Лагранжева модель безмассовой частицы на пространственноподобных кривых / А. П. Нерсесян. - Дубна : Объед. ин-т ядер. исслед., 2000

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article on 29 Feb 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.