Armen Ghazaryan

Armenian architect
The basics

Quick Facts

IntroArmenian architect
PlacesArmenia Russia
isArchitect
Work fieldEngineering
Gender
Male
Birth15 June 1963, Yerevan
Age61 years
The details

Biography

Արմեն Յուրիի Ղազարյան (հունիսի 15, 1963(1963-06-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան, արվեստագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2014)։

Կենսագրություն

1985 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1993 թվականից ՌԴ մշակույթի նախարարության արվեստագիտության ինստիտուտի (Մոսկվա) ավագ գիտաշխատող է։

Գործունեություն

Հեղինակ է Հռիփսիմե-Ջվարի տիպի, Հայաստանի V-VII դդ. տարբեր ճարտարապետական հուշարձաններին, Մաստարայի տաճարին ու Անդրկովկասի և Բյուզանդիայի շինարվեստի հետ նրա առնչություններին, Կապադովկիայի, Կիլիկիայի և Իսավրիայի վաղ քրիստոնեական շինարվեստին ու մշակույթի այլ հարցերի նվիրված աշխատությունների, մասնակցել ռուսական «Ուղղափառ հանրագիտարանի» պատրաստմանը։

Երկեր

  • Казарян А.Ю. Собор Эчмиадзин и восточнохристианское зодчество IV – VII веков. М.։ Locus Standi, 2007. – 11 п. л.
  • Казарян А. Архитектура Армении IV–VII веков и особенности раннехристианской традиции в соседних странах // Византийский временник. Т. 60 (85). М., 2001. С. 126–158. – 1,7 п. л.
  • Казарян А.Ю. Купольные главы армянских и грузинских церквей VII в.։ особенности и направления развития // Academia. Архитектура и строительство. № 2. М., 2007. С. 36–41. – 0,6 п. л.
  • Казарян А.Ю. Архитектурная традиция Закавказских храмов VII века // Архитектура и строительство России. № 8. М., 2007. С. 34–39. – 0,5 п. л.

Ծանոթագրություններ

  1. ՀՀ ԳԱԱ, Արտասահմանյան անդամներ
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
The contents of this page are sourced from Wikipedia article on 08 Aug 2019. The contents are available under the CC BY-SA 4.0 license.