Արման Հակոբի Թաթոյան (դեկտեմբերի 18, 1981(1981-12-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան։
Կրթություն
- 1998-2002 թթ. - սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը։
- 2002-2004 թթ. - սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը։
- 2004-2007 թթ. - սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի яրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի ասպիրանտուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու։ 1 մենագրության և 27 գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ։
- 2012 թ. - սովորել և ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոն բիզնես դպրոցի «Բիզնես և իրավունք» գործնական կրթության ծրագիրը։
- 2012-2013 թթ. - սովորել և ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոցը՝ իրավունքի մագիստրոսի որակավորմամբ։ Ունի նաև իրավունքի պատվավոր մագիստրոսի կոչում։
Աշխատանքային գործունեություն
- 2003-2004 թ. - Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոնի իրավական հարցերով փորձագետ։
- 2005 թվականից - ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, ապա՝ դոցենտ։
- 2004-2007 թթ. - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական և զինծառայողների իրավունքների վերականգնման բաժնի իրավական հարցերով ավագ մասնագետ։
- 2007 թ. եղել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատ՝ նախագահի խորհրդական։
- 2007-2009 թթ. - Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի իրավական բաղադրիչի համակարգող։
- 2008 թ. եղել է ՀՀ դատախազության դպրոցի դասախոս։
- 2009 թ. եղել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչության դատախազ։
- 2009-2011 թթ. - «ԵՄ մարդու իրավունքների պաշպանը` որպես կանխարգելման ազգային մեխանիզմ» ծրագրի իրավական հարցերով համակարգող։
- 2010 թ. - ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի իրավական հարցերով խորհրդատու։
- 2010 թ. - Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԱԶԾ համատեղ ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար։
- 2010-2012 թթ. - Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի իրավական հարցերով փորձագետ։
- 2010-2012 թթ. - ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի վերանայման միջազգային համակարգի ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ գրասենյակի Հայաստանը ներկայացնող փորձագիտական խմբի անդամ։
- 2010–2013 թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։
- 2010 թվականից - ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ։
- 2011 թվականից - Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ։
- 2013 թ. նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ:
- 2013 թվականից - Եվրոպայի խորհրդի Միգրացիոն հարցերի համակարգման ստորաբաժանման Ռուսաստանում փակ հաստատություններում հասարակական դիտորդական հանձնաժողովների աջակցման և խոշտանգումների կանխարգելման հարցերով մշտական խորհրդական։
- 2013 թվականից - Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ։
- 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից փակ, գաղտնի քվեարկությամբ, ձայների կողմ՝ 96, դեմ 7 հարաբերակցությամբ ընտրվել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան։
- 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Պարգևներ
- Մխիթար Գոշի մեդալ (2014):
- ՀՀ Ազգային ժողովի նախագահի մրցանակ (2004)։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և ուկրաիներեն լեզուներին։ Անկուսակցական է։
Նախորդող Կարեն Անդրեասյան | ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան 23 փետրվարի 2016 թ. - | Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպաններ |
---|
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպաններ |
---|
|
Հայաստանի Հանրապետություն | Լարիսա Ասատուրի Ալավերդյան (2004-2006) • Արմեն Շուրայի Հարությունյան (2006-2011) • Կարեն Արեսի Անդրեասյան (2011-2016) • Արման Հակոբի Թաթոյան (2016-ից) |
---|
|
Հայաստանի Հանրապետություն | Լարիսա Ասատուրի Ալավերդյան (2004-2006) • Արմեն Շուրայի Հարությունյան (2006-2011) • Կարեն Արեսի Անդրեասյան (2011-2016) • Արման Հակոբի Թաթոյան (2016-ից) |
---|
Ծանոթագրություններ