Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Biography
Արևիկ Էդուարդի Արևշատյան (մայիսի 13, 1957({{padleft:1957|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:13|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի, համադրող։
Ճարտարապետ Էդուարդ Արևշատյանի դուստրն է, գեղանկարիչ Ռուբեն Գրիգորյանի կինը։
Կենսագրություն
Արևիկ Արևշատյանը ծնվել է 1957 թվականին Երևանում, ճարտարապետ Էդուարդ Արևշատյանի ընտանիքում։ 1974-1978 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1984 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը։ 1986-1999 թվականներին Երևանի երիտասարդական թատրոնում աշխատել է որպես բեմի և զգեստների նկարիչ։ 1994 թվականից Հայաստանի նկարիչների միության և արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի անդամ է։
Արևիկ Արևշատյանի աշխատանքները ցուցադրվում են Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում, մասնավոր հավաքածուներում։
Ցուցահանդեսներ
Անհատական ցուցահանդեսներ
- «Պատմություններ կանանց մասին, մագնետիզմ, ոչինչի մասին», «Ակադեմիա» պատկերասրահ, 2004 թ.
Խմբակային ցուցահանդեսներ և նախագծեր
- «1980-1995 թթ. Հայաստանի Ժամանակակից Արվեստ», 1995 թ., Մոսկվա
- «Հայ սովետական արվեստ», 1997 թ., Բուենոս Այրես
- «Երկու հեղինակ, մեկ ստեղծագործություն», 1998 թ., Երևան, Ռուբեն Գրիգորյանի հետ
- «Փակ քաղաք», 1999 թ., Երևան
- «Զուգահեռ իրականություն», 2000 թ.
- «Պատկերից այն կողմ», 2003 թ., ԱՄՆ, Ինդիանա
- «Adieu Parjanov», 2003 թ., Վիեննա
- «Հայաստանի ժամանակակից արվեստը», 2007 թ., Փարիզ, 2008 թ., Հռոմ
- «Gender Check», 2009 թ., Վիեննա
- «Մարմին. նոր պատկերային արվեստ Հայաստանում», Հայաստանի նկարիչների միություն, Երևան, 2010 թ.
- «Re:Museum», 2014 թ., Թբիլիսի
Ցուցահանդեսների համադրող
- «Պարզապես-ընդդեմ», 1994 թ.
- «Մոնո-Պոլիս», 1997 թ.
- «Նշան-Խորհրդանիշ», 1998 թ.
- «Creative synthesis», 2005 թ.
- «Դիմանկարը արդիականության և նորարարության միջև», 2008 թ.
- «Մարմին, նոր պատկերային արվեստը Հայաստանում», 2010 թ.
- «Քայլ ձևափոխության և ձևաստեղծման միջև», 2014 թ.