Աննա Ռոդիոնի Նահապետովա (հոկտեմբերի 14, 1978(1978-10-14), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի, բալետի պարուհի։
Կենսագրություն
Աննա Նահապետովան ծնվել է 1978 թվականի հոկտեմբերի 14-ին Մոսկվայում՝ դերասաններ Ռոդիոն Նահապետովի և Վերա Գլագոլևայի ընտանիքում։ Փոքր տարիքից զբաղվել է բալետով։ Երրորդ դասարանում ընդունվել է Լենինգրադի պարարվեստի ակադեմիական ուսումնարանը, իսկ 3 տարի անց տեղափոխվել Մոսկվայի պարարվեստի պետական ակադեմիա՝ Սոֆյա Գոլովկինայի դասարան, որն ավարտել է 1996 թվականին։ Նույն թվականին ընդունվել է Մեծ թատրոնի պետական ակադեմիական պարաախումբ։ Պարել է Վասիլի Վորոխոբկոյի, Գերման Սիտնիկովի և այլ մանկավարժների ղեկավարությամբ։ Առաջին պարային դերը Կին սատանայի դերն էր Պյոտր Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» ներկայացման մեջ։ Տարիների ընթացքում պարել է մի շարք ներկայացումներում՝ «Դոն Քիշոտ» (Ջիգա), «Բայադերա» (թմբուկով պար), «Ռայմոնդա» (սարակինոսյան պար), «Քնած գեղեցկուհին» (գյուղական պար), «Սպարտակ» (կուրտիզանուհի), «Լեա» (աղքատ կին), «Փարավոնի դուստրը» (Կարիատիդա), «Եռեզր գլխարկ» (Խոտա), «Ոսկե դար» (ավազակի ընկերուհի), «Կոպելիա» (մազուրկա)։
Առաջին անգամ կինոյում նկարահանվել է մանուկ հասակում՝ ռեժիսոր Նաում Բիրմանի «Կիրակնօրյա հայրիկ» մելոդրամայում կատարելով Նինայի՝ մանկապարտեզի դաստիարակչուհու դստեր դերը։ Դաստիարակչուհու դերը կատարում էր մայրը՝ Վերա Գլագոլևան։ 2002 թվականին կատարել է Մաշայի դերը «Կարապի լճի գաղտնիքը» հեքիաթում, իսկ մեկ տարի անց նկարահանվել է ռեժիսոր Գեորգի Յունգվալդ-Խիլկևիչի երկու ֆիլմերում։
2007 թվականին Աննա Նահապետովան նկարահանվել է «Օրենք ու կարգուկանոն։ Հանցավոր դիտավորություն 2» և «Բժիշկ Սելիվանովայի անձնական կյանքը» սերիալներում։ 2009 թվականին նկարահանվել է մոր՝ Վերա Գլագոլևայի «Շարունակ պատերազմ է» սոցիալական դրամայում։
Անձնական կյանք
2006 թվականին Աննա Նահապետովան ամուսնացել է Մեծ թատրոնի արտիստ Եգոր Սիմաչյովի հետ, ում հետ 10 տարի ապրել է քաղաքացիական ամուսնությամբ։ Հարսանիքից հետո ծնվել է դուստրը՝ Պոլինան։ Այնուհետև ամուսինները բաժանվել են։
Գործունեություն
Դերերը թատրոնում
- Երգիծանքի թատրոն
- Դրուգոյ թատրոն
Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|
Թենեսի Ուիլյամս | Ապակե գազանանոցը | Լաուրա |
Լյուդմիլա Պետրուշևսկայա | Կապույտ հագած երեք աղջիկները | Տատյանա |
Ջաննի Ռոդարի | Ջելսոմինո | կաղ կատվիկ |
- Լեստնիցա կինոդպրոց
Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|
Ֆեդերիկո Գարսիա Լորկա | Բեռնարդա Ալբայի տունը | Անգուստիաս |
- Արտ Վոյաժ թատերական կենտրոն
Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|
Դ․ Ակսելրոդ | 7, 14, 21 կամ տղամարդկանց դավաճանությունների հանրահաշիվ | աղջիկ, տիկին Մորիս, ֆրանսուհի |
- Միչուրինսկի դրամատիկական թատրոն
Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|
Թենեսի Ուիլյամս | Ապակե գազանանոցը | Լաուրա |
- Ռոման Վիկտյուկի թատրոն
Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|
Ազատ Աբդուլին | Ոչ տեղական այգի | Մարգո Ֆոնթեյն |
Ֆիլմագրություն
Տարի | Ֆիլմ | Դեր |
---|
2016 | Կատվի տունը | Մարինա |
2016 | Վերկա-ֆուետե | Վերա |
2016 | Պաշարում | դրամարկղի աշխատող |
2015 | Սպիտակ գիշերների երևակայություն | Նադյա Նովիկովա |
2015 | Մեղվաբույծ 2 | Ռոզա |
2015 | Երկու կին | Կատյա |
2013 | Հետախույզ մայրիկը | Կալեդինա |
2009 | Շարունակ պատերազմ է | Աննա |
2008 | Ժառանգություն | բուժքույր |
2007 | Բժիշկ Սելիվանովայի անձնական կյանքը | Մարիաննա |
2007 | Օրենք ու կարգուկանոն։ Հանցավոր դիտավորություն 2 | Ալյոնա Գորևայա |
2003 | Ոտքից գլուխ | Լյուդմիլա Ռուբինա |
2003 | Ամանորյա սիրերգ | Անյա |
2003 | Ցանկալին | դրվագ |
2002 | Կարապի լճի գաղտնիքը | Մաշա |
2002 | Ռուսները հրեշտակների քաղաքում | Անյա |
1985 | Կիրակնօրյա հայրիկ | Նինա |
Մրցանակներ և պարգևներ
- Կանացի լավագույն դեր «Շարունակ պատերազմ է» ֆիլմի համար, «Ամուրյան աշուն» փառատոն (2009)
- Կանացի լավագույն դեր «Ապակե գազանանոցը» ներկայացման համար (Միչուրինսկի դրամատիկական թատրոն), «Թատերական Ատոմգրադ» փառատոն (2015)
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ