Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Intro | Actress, presenter and model | |
Places | Armenia | |
is | Actor Television presenter Model | |
Work field | Fashion Film, TV, Stage & Radio | |
Gender |
| |
Birth | 27 October 1991, Yerevan, Armenia | |
Age | 33 years | |
Star sign | Scorpio |
Biography
Աննա Գրիգորյան (հոկտեմբերի 27, 1991(1991-10-27), Երևան, Հայաստան), հայ դերասանուհի, մոդել, հաղորդավարուհի։
Կենսագրություն
Աննա Գրիգորյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 27-ին, Երևանում։ 2008 թվականին ավարտել է Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոցը՝ ընդունվելով Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետ։ 2010-2015 թվականներին աշխատել է «ATV» հեռուստաընկերությունում, վարելով «Բրենդ թայմ», «Հրաշալի յոթնյակ» հաղորդումները և «Եկ այս գիշեր» հեռուստաշոուն։ 2010 թվականից նկարահանվել է մի շարք գովազդային հոլովակներում, ամսագրերում, որոնցից է Տոնի Շերվինոյի հետ համագործակցությունը։ 2013 թվականին դարձել է «Միսս Էլիտ Մոդել Լուք Հայաստան», իսկ 2014 թվականին` «Miss Asia Pacific World Supertalant» մրցույթների հաղթող։ Հաղթել է նաև «Miss Grand Vocal» անվանակարգում։ 2014 թվականին դարձել է «Luxury Տարվա մարդիկ» մրցույթի «Տարվա մոդել»։
Ֆիլմագրություն
- Մամա-2013 թվական
- Դոմինո-2015 թվական
- Որոգայթ-2015 թվական
- Քարտ բլանշ-2016 թվական
- Ռեստարտ 2020-2016 թվական։
- Ոսկե դպրոց-2017-2018 թվականներ
Ծանոթագրություններ
- ↑ ««Գիտեմ, որ շատ բան եմ ուզում, բայց ուզում եմ…». Աննա Գրիգորյան (լուսանկարներ)»։ shabat.am։ Վերցված է 2021-10-27
- ↑ «AV Production - Աննա Գրիգորյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-29-ին։ Վերցված է 2021-10-27
- ↑ «Աննա Գրիգորյան. «Նախկինում արտաքինս ինձ խանգարում էր»»։ www.tert.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-27-ին։ Վերցված է 2021-10-27
- ↑ «Watch Armenian TV Series and Armenian Movies » Armenian Series » Cart Blansh»։ serialner.net/։ Արխիվացված է օրիգինալից 2022-12-22-ին
- ↑ «Դերասանուհի Աննա Գրիգորյանը նաև հրաշալի երգում է»։ Blognews.am։ Վերցված է 2021-10-27