Angelica Harutyunyan
Հայ երգիչ
Անժելիկա Երվանդի Հարությունյան (հունիսի 18, 1926({{padleft:1926|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:18|2|0}}), Գրոզնի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2004, Երևան, Հայաստան), հայ խորհրդային երգչուհի (քնարական սոպրանո)։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1977)։
1956 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան (դասատու՝ Թագուհի Շահնազարյան), այնուհետև ասպիրանտուրան։ 1958 թվականից եղել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։
Հանդես է եկել նաև որպես համերգային երգչուհի։ Մուսորգսկու անվան համամիութենական մրցույթի դափնեկիր է (1964)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 316)։ |