Andro Tevzadze
Georgian poet
Intro | Georgian poet | |
Places | Georgia Russia Russia | |
was | Journalist Poet Opinion journalist | |
Work field | Journalism Literature | |
Gender |
| |
Birth | 3 January 1912 | |
Death | 6 April 1967Tbilisi, Georgia (aged 55 years) |
Անդրո Թևզաձե (վրաց.՝ ანდრო თევზაძე, 1912, հունվարի 3 - 1967, ապրիլի 6, Թբիլիսի), վրացի բանաստեղծ, էսսեիստ, լրագրող։
Անդրո Թևզաձեն ծնվել է Սամտրեդիայի շրջանի Գոմի գյուղում, գյուղացու ընտանիքում։ 1930 թվականին ավարտել է նույն գյուղի միջնակարգ դպրոցը, երկու տարի իր ծննդավայրում աշխատել է որպես ուսուցիչ, ապա սովորել է Քութաիսի մանկավարժական ինստիտուտում, 1940 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Ստեղծագործել է ուսանողական տարիներից։ Առաջին ժողովածուն հրատարակվել է 1937 թվականին։ Աշխատել է թերթերի ու ամսագրերի խմբագրություններում, եղել է «Սաբճոթա Մծերալի» («Սովետական գրող») հրատարակչության տնօրեն։ Եղել է Վրաստանի գրողների միության վարչության քարտուղարը։։