Andrey Khachaturyan

Psychiatrist, psychotherapist
The basics

Quick Facts

IntroPsychiatrist, psychotherapist
PlacesRussia Armenia
isPsychiatrist Psychotherapist
Work fieldHealthcare
Gender
Male
Birth4 March 1949, Yerevan, Armenia
Age75 years
Star signPisces
The details

Biography

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրեյ Խաչատուրյան (այլ կիրառումներ)

Անդրեյ Միքայելի Խաչատուրյան (մարտի 4, 1949(1949-03-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հոգեբույժ, հոգեթերապևտ: Բժշկական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր (1999): Հայկական հոգեթերապևտիկական լիգայի նախագահ (2000):

Գրիգոր Արզումանյանի որդին:

Կենսագրություն

Անդրեյ Խաչատուրյանը ծնվել է 1949 թվականի մարտի 4-ին, Երևանում: 1972 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1982 թվականից աշխատում է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտում, 1992 թվականից՝ Առողջապահության ազգային ինստիտուտում: 1993 թվականին եղել է հոգեբուժության, հոգեթերապիայի և բժշկական հոգեբանության ամբիոնի ուսումնական մասի ղեկավար:

Աշխատանքները վերաբերում են խանդի զառանցանքի ախտաբանական հատկանիշների, հոգեօրգանական համախտանիշի կառուցվածքային տարբերակների, հետվնասվածքային գերհույզային և հարմարվողական խանգարումների ուսումնասիրմանը: Հեղինակ է «Ոչ պսիխոտիկ բնույթի խանգարումների համախտանիշային կառուցվածքը գանգուղեղային վնասվածքների հեռավոր շրջանում» (ռուսերեն, 1988) ուսումնական ձեռնարկի:

Անդամակցություն

  • ՀՀ հոգեբույժների ընկերակցության վարչության անդամ (1993):
  • ՀՀ հոգեվերլուծական ընկերակցության անդամ (1994):
  • Հոգեթերապևտների եվրոպական ընկերակցության անդամ (2000):
  • Համաշխարհային առողջապահական կազմակերպության ուսումնական բաժանմունքի անդամ (2000):
  • Հոգեկան առողջության եվրոպական կազմակերպության անդամ (2004):

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 507:
The contents of this page are sourced from Wikipedia article on 02 Mar 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.