Andranik Ovassapian

professor of anesthesia and critical care at the University of Chicago
The basics

Quick Facts

Introprofessor of anesthesia and critical care at the University of Chicago
PlacesIran United States of America
wasAnaesthetist
Work fieldHealthcare
Gender
Male
Birth1936, Iran, Iran
Death17 June 2010Helsinki, Finland (aged 74 years)
The details

Biography

Անդրանիկ Օվասափյան (անգլ.՝ Andranik Ovassapian, 1936, Իրան - հունիսի 17, 2010(2010-06-17), Հելսինկի, Ֆինլանդիա), հայ բժիշկ, հեղինակ, մանկավարժ, անեսթեզիոլոգիայի պրոֆեսոր:

Կենսագրություն

Անդրանիկ Օվասափյանը ծնվել է 1935 թվականին Իրանի Արաք քաղաքում: Սովորել է տեղի հայկական դպրոցում, այնուհետև` Արաքի Փահլավի դպրոցում: 1961 թվականին ավարտել է Շիրազի համալսարանի բժշկական ֆակուլտետը և ստացել դոկտորի աստիճան: Որպես անեսթեզիոլոգ աշխատել է Շիրազի Նամազի հիվանդանոցում, 1963 թվականին տեղափոխվել է Միացյալ Նահանգներ և իր հետազոտական աշխատանքը շարունակել Փենսիլվանիայի համալսարանի հիվանդանոցի հետազոտական վերապատրաստման բարձրագույն ծրագրում: Փենսիլվանիայի համալսարանում դասավանդել է 18 ամիս, 1968 թվականին վերադարձել է Փահլավի համալսարանի բժշկական դպրոց որպես անեսթեզիոլոգիայի ասպիրանտ, այնուհետև` անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ և պաշտոնավարել շուրջ վեց տարի: 1974 թվականին վերադարձել է Միացյալ Նահանգներ: 1974 թվականին դարձել է Հյուսիսարևմտյան համալսարանի անեսթեզոլոգիայի ամբիոնի վարիչ, 1983 թվականից` նույն համալսարանի պրոֆեսոր: 1998 թվականին տեղափոխվել է Չիկագոյի համալսարանի Անեսթեզիոլոգիայի և կրիտիկական խնամքի ամբիոն, որտեղ հիմնադրել է Airway Study և ուսուցման կենտրոն:

Օվասափյանը հրապարակել է 44 գիտական հոդվածներ, 51 ակնարկներ, երեք գրքեր: Դասավանդել և դասախոսություններով հանդես է եկել աշխարհի տարբեր բուհերում, բժշկական կենտրոններում:

Մահ

Անդրանիկ Օվասափյանը մահացել է 2010 թվականի հունիսի 17-ին Հելսինկիի (Ֆինլանդիա) հիվանդանոցում կաթվածից: Նա Հելսինկի էր մեկնել մասնակցելու Անեսթեզիոլոգիայի եվրոպական ընկերության ամենամյա հանդիպմանը:

Երկեր

  • Fiberoptic Airway Endoscopy in Anesthesia and Critical Care in 1990;
  • Fiberoptic Endoscopy and the Difficult Airway in 1996;
  • New Developments in Airway Management in 2009 (withDennis Coalson).

Ծանոթագրություններ

  1. Իրանահայոց հանրագիտարան: Կազմող` Ժանետ Տ. Լազարյան: Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012
  2. «Andranik Ovassapian, anesthesiologist and expert on 'difficult' airways, 1936-2010»։ UChicago News (անգլերեն)։ 2010-06-18։ Վերցված է 2017-06-24 
The contents of this page are sourced from Wikipedia article on 05 Oct 2019. The contents are available under the CC BY-SA 4.0 license.