Andranik Hovhannisyan

Armenian pedagogue
The basics

Quick Facts

IntroArmenian pedagogue
PlacesRussia
isEducator
Work fieldAcademia
Gender
Male
Birth1908, Armenian Soviet Socialist Republic, Soviet Union
Education
National Polytechnic University of Armenia(—1939)
Awards
Order of the Red Star 
The details

Biography

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրանիկ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Անդրանիկ Պետրոսի Հովհաննիսյան (1908, Եղեգնաձորի շրջան - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն

Անդրանիկ Հովհաննիսյանը ծնվել է 1908 թվականին, Եղեգնաձորի շրջանի Եղեգնաձոր ավանում։ Ավարտել է տեղի դպրոցը, ընդունվել Երևանի մանկավարժական տեխնիկումը, որն ավարտել է 1930 թվականին։ Աշխատանքի է անցել Արտաշատի մանկավարժական տեխնիկումում։ Դասավանդել է ֆիզիկա և մաթեմատիկա։ Երեք տարի անց ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, այն ավարտել է 1939 թվականին։ Դասավանդել է Երևանի Կիրովի անվան քիմկոմբինատի կադրերի պատրաստման ուսումնարանում։

1941 թվականի հունիսի 25-ին Հովհաննիսյանը զորակոչվել է կարմիր բանակ։ 1942 թվականին ռազմական ուսումնարանն ավարտելուց հետո, նշանակվել է 49-րդ բանակի 338-րդ դիվիզիայի դաշտային լաբորատորիայի վարիչ։ 1943 թվականի ապրիլին նահանջող գերմանական զորքերը դիրքեր են գրավել Ուգրա գետի արևմտյան ափին։ Մարտական առաջադրանքի կատարման ժամանակ Հովհաննիսյանն արժանացել է կառավարական պարգևների, Կարմիր աստղի շքանշանի։ 1944 թվականի վերջերին Լեհաստանի Կրակով քաղաքի ազատագրման մարտերում Անդրանիկը իրեն գերազանց է դրսևորել։ Հովհաննիսյանը երրորդ անգամ է վիրավորվել և Խարկովում բուժվելուց հետո, 1945 թվականի հոկտեմբերին զորացրվել է։

Զորացրվելուց հետո անցել է մանկավարժական աշխատանքի։ Երկար տարիներ ֆիզիկա և մաթեմատիկա է դասավանդել Երևանի գյուղմեքենայացման տեխնիկումում, Սունդուկյանի անվան № 90, Եղեգնաձորի շրջանի Ելփին գյուղի միջնակարգ դպրոցներում։

Պարգևներ

  • Կարմիր աստղի շքանշան

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article on 27 Jul 2023. The contents are available under the CC BY-SA 4.0 license.