Andranik Barseghyan

Հայ երկրաբուսաբան
The basics

Quick Facts

IntroՀայ երկրաբուսաբան
PlacesArmenia Russia
wasScientist Botanist
Work fieldScience
Gender
Male
Birth20 July 1929, Gavar
Death2013 (aged 83 years)
The details

Biography

Անդրանիկ Միհրանի Բարսեղյան (հուլիսի 20, 1929({{padleft:1929|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:20|2|0}}), Գավառ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան - 2013), հայ երկրաբուսաբան: Կենսաբանական գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1989): Հայաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1997):

Կենսագրություն

Անդրանիկ Բարսեղյանը ծնվել է 1929 թվականին Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ): 1952 թվականին ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտը: 1953 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ բուսաբանության ինստիտուտում, 1971-2001 թվականներին եղել է երկրաբուսաբանության և բույսերի էկոլոգիայի բաժնի վարիչ, 2001 թվականից՝ գլխավոր գիտաշխատող:

Անդրանիկ Բարսեղյանի նախաձեռնությամբ ստեղծվել են ՀՀ բուսական ծածկույթի երկրաբուսաբանական գունավոր քարտեզներ: Մասնակցել է Անդրկովկասի ագրոկենսաբազմազանության քարտեզի, ԽՍՀՄ (1984) և ՀԽՍՀ (1989) Կարմիր գրքերի, ՀՀ ֆլորայի և բուսական ծածկույթի պահպանության ժողովածուների կազմմանը, Հայաստանի ֆլորայի բազմաթիվ նոր բուսատեսակների, ցեղերի և նույնիսկ ընտանիքների բացահայտմանը: Նկարագրված նոր տաքսոններից մեկը կոչվում է նրա անվամբ (Linum barseghianii): «Հայաստանի բնություն» հանդեսի (1983-2000), «Հայաստանի ֆլորան, բուսականությունը և բուսական հումքը» (պր. 1-3,1980,1984,1988) աշխատության կազմող և գլխավոր խմբագիր (1975-1994): Համահեղինակ է «Օգտակար բույսերի հայերեն, ռուսերեն, լատիներեն բառարանի» (1988)։

Երկեր

  • «Օգտակար բույսերի հայերեն, ռուսերեն, լատիներեն բառարան», 1988 (համահեղինակ):
  • Հայաստանի վայրի ուտելի և համեմունքային բանջարաբույսերի գենաֆոնդը, Երևան, 1999 (համահեղինակ):
  • Водно-болотная растительность Армянской ССР, Е., 1990.

    Ծանոթագրություններ

    The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.