Anatoli Papian

Armenian painter
The basics

Quick Facts

IntroArmenian painter
PlacesArmenia
wasPainter
Work fieldArts
Gender
Male
Birth25 November 1924, Yerevan, Armenia
Death23 January 2007Yerevan, Armenia (aged 82 years)
Star signSagittarius
The details

Biography

Անատոլի Ղազարոսի Պապյան (նոյեմբերի 25, 1924(1924-11-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 23, 2007(2007-01-23), Երևան, Հայաստան), հայ նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1983), պրոֆեսոր (1984)։

Կենսագրություն

1950 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, 1951-1953 թթ. կատարելագործվել Մոսկվայում։ 1953 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1962 թվականի՝ ԵԳԹԻ-ում

Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում և այլուր։

Ստեղծագործական ուղի

Պապյանի դիմանկարներն ու կոմպոզիցիաներն աչքի են ընկնում անմիջականությամբ, ժամանակի (1950-1960-ական թթ.) անհատի ապրումները, նաև հասարակական գեղագիտական ըմբռնումներն արտահայտելու շեշտված միտումով։ Գունանկարներին բնորոշ են կուռ կառուցվածքը, զուսպ միջոցներով մեծ արտահայտչականության հասնելու վարպետությունը։

  • «Մեղեդի», 1960, ՀԱՊ
  • «Մեսրոպ Մաշտոց», 1962, ՀԱՊ
  • «Առավոտ», 1978, ՀԱՊ
  • «Օջախ», 1983, ՀԱՊ
  • «Որդիները», 1965, Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարան, Մոսկվա
  • «Ռեքվիեմ ըստ Նարեկացու», 1987-2000
  • «Գարուն ա, ձուն ա արել», 2000
  • «Պար հին ծառերի տակ», 2000, մասնավոր հավաքածու, Փասադենա

Առավել տպավորիչ և հուզական են նրա վերջին շրջանի գործերը՝

  • «Ռեքվիեմ ըստ Նարեկացու», 2003, եռապատկեր
  • «Առավոտ», 2004
  • «Կեսօր», 2004
  • «Երեկո», 2004

Ցուցահանդեսներ

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1981, 1999, 2004), Փասադենայում (2000)։

Գրականություն

  • Г. Акопян, Анатолий Папян (буклет), Ереван, 1971.
  • Ե. Հովհաննիսյան, Անատոլի Պապյան, «Խորհրդային Հայաստան», 1967 թ., №10։

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. Հովհաննես Ալխազյանի ստեղծագործությունները Հայաստանի ազգային պատկերասրահում
The contents of this page are sourced from Wikipedia article on 26 Mar 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.