Alexandr Kanayan

Pathologist
The basics

Quick Facts

IntroPathologist
PlacesRussia Armenia
wasPathologist
Work fieldBiology
Gender
Male
Birth21 June 1945, Yerevan, Armenia
Death5 April 2014Yerevan, Armenia (aged 68 years)
Star signCancer
The details

Biography

Ալեքսանդր Սուրենի Կանայան (հունիսի 21, 1945(1945-06-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 5, 2014(2014-04-05), Երևան, Հայաստան), կլինիկական ախտաբան, պաթոհիստոլոգ, պաթոմորֆոլոգ: Բժշկական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1991): Եղել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անատոմիայի ամբիոնի վարիչ, ախտաբանաանատոմիական ամբիոնի պրոֆեսոր, կլինիկական ախտաբանության մասնագիտացման ղեկավար, կլինիկական ախտաբանության լաբորատորիայի ղեկավար: 2003 թվականին Հայաստանում առաջինն է ներդրել և կիրառել ժամանակակից՝ իմունոհիստոքիմիա մեթոդը:

Կենսագրություն

Ալեքսանդր Կանայանը ծնվել է 1945 թվականի հունիսի 21-ին Երևանում: 1968 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1974-1988 թվականներին եղել է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի կոլեգիայի անդամ, 1988-1993 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի նորմալ անատոմիայի ամբիոնի վարիչ, 1993-1996 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր, 1996-2014 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի համալսարանական կլինիկական ախտաբանության բաժանմունքի ղեկավար:

Կանայանը 100-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, տպագրվել է աշխարհի տարբեր պարբերականներում: Աշխատանքները վերաբերում են ստամոքսային գեղձերի բորբոքման ախտաբանական անատոմիային, ախտածնության խնդիրներին և բուժմանը:

Մահ

Ալեքսանդր Կանայանը մահացել է 2014 թվականի ապրիլի 5-ին, Երևանում:

Երկեր

  • Ենթաստամոքսային գեղձի բորբոքման ախտաբանական անատոմիան և ախտածնությունը, 1985:

Ծանոթագրություններ

  1. ««Ամբողջ Եվրոպայում Ալեքսանդր Կանայանի կարծիքի հետ հաշվի էին նստում»» 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 535:
  3. «Մահացել է ԵՊԲՀ անատոմիայի ամբիոնի վարիչ Ալեքսանդր Կանայանը»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2019-07-13  CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
The contents of this page are sourced from Wikipedia article on 04 Jan 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.