Alexandr Araksmanyan

Հայ արձակագիր, թատերագետ, լրագրող, խմբագիր, դրամատուրգ, սցենարիստ
The basics

Quick Facts

IntroՀայ արձակագիր, թատերագետ, լրագրող, խմբագիր, դրամատուրգ, սցենարիստ
PlacesUkraine Armenia
wasTheater professional Writer Prosaist Playwright Theatrologist Screenwriter Journalist Editor
Work fieldArts Academia Film, TV, Stage & Radio Journalism Literature
Gender
Male
Birth3 June 1911, Gyumri, Shirak Region, Armenia
Death12 March 1982Yalta, Yalta municipality, Autonomous Republic of Crimea, Ukraine (aged 70 years)
ResidenceYerevan
The details

Biography

Ալեքսանդր Արաքսմանյան (Ալեքսանդր Արմենի Մանուկյան, 1911, հունիսի 3, Ալեքսանդրապոլ - 1982, մարտի 12), հայ արձակագիր, դրամատուրգ, թատերագետ, կինոսցենարիստ, լրագրող, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1965), Գաբրիել Սունդուկյանի անվան մրցանակի 1980-ի դափնեկիր («Հինգ րոպե ճշմարտություն» պիեսի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936-ից։

Կենսագրություն

Արաքսմանյան գրական անունը հորինել է ինքը։ Այն կազմված է գրողի հայրանվան առաջին վանկից՝ Ար, անվան միջնամասի ա, ք և ս տառերից և ազգանվան առաջին ման վանկից. Ար+ա+ք+ս+ման=Արաքսման։ Սկզբում ստորագրել է հենց այդպես՝ Արաքսման, հետագայում դրան կցել է ազգանվան յան վերջավորությունը և գրական աշխարհում ճանաչվել Արաքսմանյան ազգանունով։

Ծնվել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) քաղաքում։ Թատերական աշխարհի հետ շփվել է մանկուց։ Սովորել է Թիֆլիսի Ստեփան Լիսիցյանի մասնավոր դպրոցում։ 1928 թվականին զբաղվել է ուսուցչությամբ (Լենինականում և շրջակա գյուղերում)։

Ալեքսանդր Արաքսմանյանի հուշատատակը Երևանի Կասյան փողոցում

1943 թվականին փոխադրվել է Երևան։ Աշխատել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում։ 1968-1973 թթ. եղել է «Էկրան» հանդեսի խմբագիրը։

Մահացել է Յալթայում, թաղվել է Երևանում։

Պարգևներ

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1971)
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1981)

Ա.Արաքսմանյանի երկերի մատենագրության

  • Ճանապարհ դեպի Կամիշին (վեպ), գիրք առաջին, Երևան, Հայպետհրատ, 1945, 248 էջ։
  • Գյազբել լեռան գաղտնիքը (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1946, 104 էջ։
  • Ճանապարհորդություն ապակու աշխարհում, Երևան, Հայպետհրատ, 1951, 82 էջ։
  • Պիեսների ժողովածու, գիրք երրորդ (ժողովածուում տեղ է գտել Ալ. Արաքսմանյանի և Զավեն Վարդանյանի «Միքայել Նալբանդյան» դրաման), Երևան, Հայպետհրատ, 1953, 343 էջ։
  • Ազատությունն աքսորական (վեպ), գիրք առաջին, Երևան, Հայպետհրատ, 1954, 440 էջ։
  • Ազատությունն աքսորական (վեպ), գիրք երկրորդ, Երևան, Հայպետհրատ, 1955, 378 էջ։
  • Պիեսների ժողովածու, գիրք չորրորդ (ժողովածուում տեղ է գտել Ալ. Արաքսմանյանի «Փիղը պարում է» պիեսը), Երևան, Հայպետհրատ, 1955, 466 էջ։
  • Դավիթ Մալյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1957, 104 էջ։
  • Պիեսների ժողովածու, գիրք հինգերորդ (ժողովածուում տեղ է գտել Ալ. Արաքսմանյանի «Սրտի կրակը» դրաման), Երևան, Հայպետհրատ, 1959, 768 էջ։
  • Երկունք։ Պիեսներ, Երևան, Հայպետհրատ, 1961, 456 էջ։
  • Արուս Ասրյան, Երևան, Հայպետհրատ, 1964, 132 էջ։
  • Ճամփաներ, ճամփաներ (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1964, 292 էջ։
  • Վարդուհի Վարդերեսյան, Երևան, «Հայաստան», 1972, 64 էջ։
  • Արև Բաղդասարյան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1973, 80 էջ։
  • Պատեր անդունդի եզրին (դրամատիկական երկեր), Երևան, «Հայաստան», 1974, 208 էջ։
  • Թատրոնի արահետներով, Երևան, Հայկական թատերական ընկերություն, «Հայաստան», 1976, 172 էջ։
  • Հրդեհ (վեպ), Երևան, «Հայաստան», 1976, 492 էջ։
  • Ազատությունն աքսորական (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1979, 568 էջ։
  • Ոստայն (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1982, 189 էջ։
  • Հրդեհ, Երևան, «Սովետական գրող», 1984, 552 էջ։

Ա.Արաքսմանյանի ռուսերեն տպագրված երկերի մատենագրություն

Ա.Արաքսմանյանի պիեսների բեմականացումները

  • Կոմս Էմմանուել (Լենինական, 1937)։
  • Արծվիկ (շրջանային թատրոններ, 1943)։
  • Անտառները շարժվում են (Լենինական, 1941)։
  • Հրաբխի վրա (Լենինական, 1942)։
  • Մեսրոպ Մաշտոց (Էջմիածին, 1945)։
  • Պաշտպանության չորրորդ գիծ (Հրաչյա Քոչարի հեղինակակցությամբ, Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոն, 1950)։
  • Երբ տանն աչքեր չկան (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, 1957)։
  • Վարդեր և արյուն (Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոն, 1957)։
  • Քո սրտի կրակը (Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոն, 1958)։
  • Փիղը պարում է (Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն, 1956)։
  • Կյանքի երգը (Լենինական, 1946)։
  • Ատելություն (Արթիկ, 1939)։
  • Երրորդ հարկից գլխիվայր (Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն)։
  • Արևն է միայն ջերմացնում (Կիրովական, 1962)։
  • Այսպես անցնում էին տարիները (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, 1960)։
  • Վաթսուն տարի և երեք ժամ (Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոն, 1965)։
  • Իմ մոխրոտը (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, 1967)։
  • Պատեր անդունդի եզրին (Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն, 1971)։
  • Մակագրություն ծառին (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, 1973)։
  • Զենիթում (Երևանի դրամատիկական թատրոն, 1973)։
  • Ժառանգորդներ (Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն, 1976)։
  • Հյուսիսայի ռապսոդիա (Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոն, 1980)։
  • Մարտիկի երզը (Երևանի և Լենինականի տիկնիկային թատրոններ)։
  • Կարմիր գլխարկ (Երևանի և Լենինականի տիկնիկային թատրոններ)։
  • Գառնիկ ախպեր (Երևանի և Լենինականի տիկնիկային թատրոններ)։
  • Միհրանն ու Ցիբոն (Երևանի և Լենինականի տիկնիկային թատրոններ)։
  • Հինգ րոպե ճշմարտություն (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, 1980)։

Աղբյուրներ

Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ալեքսանդր Արաքսմանյան
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.