Biography
Lists
Also Viewed
Quick Facts
Places | Russia Armenia | ||||
was | Linguist | ||||
Work field | Literature Social science | ||||
Gender |
| ||||
Birth | 15 March 1924, Qarashen, Zangezursky Uyezd, Elisabethpol Governorate, Armenia | ||||
Death | 17 December 2001Yerevan, Armenia (aged 77 years) | ||||
Star sign | Pisces | ||||
Politics: | Communist Party Of The Soviet Union | ||||
Education |
| ||||
Employers |
|
Biography
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարգարյան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Սիմոնի Մարգարյան (մարտի 15, 1924(1924-03-15), Քարաշեն, Զանգեզուրի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 17, 2001(2001-12-17), Երևան, Հայաստան), հայ լեզվաբան, բանասիրական գիությունների դոկտոր (1967 թ.), պրոֆեսոր (1969 թ.)։
Կենսագրություն
Ալեքսանդր Մարգարյանը 1938 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1941 թվականին՝ Գորիսի մանկավարժական ուսումնարանը, 1949 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1950 թվականից մինչև կյանքի վերջը աշխատել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնում որպես դասախոս, ապա՝ դոցենտ, 1970 թվականից՝ պրոֆեսոր։ 1953 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1967 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։
Զբաղվել է հայոց լեզվի քերականության և պատմության, հայերենի բառագիտության, բառարանագրության, հայ բարբառագիտության հարցերի ուսումնասիրությամբ։
Հրատարակել է «Արդի հայերենի կապերը» (1955 թ.), «Միքայել Նալբանդյանի լեզվագիտական գործունեությունը» (1957 թ.), «Խաչատուր Աբովյանը և աշխարհաբարը» (1958 թ.), «Հայերենի հարադիր բայերը» (1966 թ.), «Գորիսի բարբառը» (1975 թ.), «Ժամանակակից հայոց լեզու» (1990 թ., 1993 թ., 1997 թ.), «Հայոց լեզվի քերականություն. ձևաբանություն» (2004 թ.) աշխատությունները։
Կազմել է Ղազար Փարպեցու «Հայոց պատմության» համաբարբառը (3 գիրք)։
Երկերի մատենագիտություն
Գրքեր
- Մ. Նալբանդյանին վերագրվող մի հոդվածի մասին, Ե., ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1954, 82 էջ։
- Արդի հայերենի կապերը, Ե., ԵՊՀ հրատ., 1955, 101 էջ։
- Խ. Աբովյանը գրապայքարի հիմնադիր, Ե., Երևանի համալս. հրատ., 1956, 124 էջ։
- Խ. Աբովյանի լեզվագիտական հայացքները, Ե., ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1956, 80 էջ։
- Միքայել Նալբանդյանի լեզվագիտական գործունեությունը (արևելահայ գրական լեզվի պատմությունից), Ե., ԵՊՀ, 1957, 266 էջ։
- «Զ» նախդրի բառակազմական արժեքը, Ե., ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1958, 82 էջ։
- Հայերենի անկանոն բայերի զարգացումը, Ե., ԵՊՀ հրատ., 1961, 56 էջ։
- Հարկադրական եղանակի առաջացման մասին (հաղորդումներ և հրապարակումներ), Ե., ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1962, 78 էջ։
- Հարակատարն ու անցյալի հարակատարը բայական ժամանակներ են (բանավեճ և քննարկումներ), Ա. տ., Ա. հ., 1964, 192 էջ։
- Հարադրավոր բայերի իմաստա-ոճաբանական արժեքը, Ա. տ., Ա. հ., 1965, 58 էջ։
- Հայերենի հարադիր բայերը, Ե., Միտք, 1966, 502 էջ։
- Армянский язык (учебник для студентов русских отделений вузов), Е., Луйс, 1970, 478 с.
- Բարբառային բառերի մեկնություններ, Ե., Ա. հ., 1971, 222 էջ։
- Գոյականի հոլովումների համակարգի մասին, Ե., Ա. հ., 1971, 136 էջ։
- Բարբառային մի քանի բառերի ծագման մասին, Ե., Ա. հ., 1972, 242 էջ։
- Բարբառային բառերի մեկնություններ, Ե., Ա. հ., 1973, 136 էջ։
- Մի վերաճշտում, Ե., Ա. հ., 1974, 208 էջ։
- Բարբառային բառերի մեկնություններ, Ե., Ա. հ., 1975, 192 էջ։
- Գորիսի բարբառը, Ե., Երևանի համալսարանի հրատ., 1975, 556 էջ։
- Բարբառային բառերի մեկնություններ, Ե., Ա. հ., 1977, 164 էջ։
- Հայերենի դերբայների բառակազմական արժեքը, Ե., Ա. հ., 1977, 148 էջ։
- Հայերենի հապավումները և նրանց առանձնահատկությունները, Ե., Ա. հ., 1977, 96 էջ։
- Ռուսաց լեզուն և հայերենի հապավումները, Ե., Ա. հ., 1978, 48 էջ։
- Հայոց լեզվի հապավումների բառարան, Ե., Հայաստան, 1979, 148 էջ։
- Հարանունները հայերենում (հաղորդումներ), Ա. տ., Ա. հ., 1979, 102 էջ։
- Բարբառային բառերի մեկնություններ, Ե., Ա. հ., 1980, 104 էջ։
- Բառաքննություն, Ե., Ա. հ., 1981, 136 էջ։
- Ֆրիկի անվան ծագման մասին, Ե., ա. հ., 1982, 88 էջ։
- Բաղհյուսական բարդությունների իմաստաբանական կառուցվածքը, Ե., Ա. հ., 1982, 22 էջ։
- Բաղհյուսական բարդությունների բառակազմական արժեքը, Ե., Ա. հ., 1983, 202 էջ։
- Հայոց լեզվի հապավումները, Ե., Լույս, 1984, 168 էջ։
- Ստուգաբանական հետախուզումներ, Ե., Ա. հ., 1985, 102 էջ։
- Հայերենի բաղհյուսական բարդությունները (տեսություն և բառարան), Ե., ԵՊՀ հրատ., 1986, 308 էջ։
- Ածանցավոր բառերը Եղիշեի «Վասն Վարդանաց և հայոց պատերազմին» գրքում, Ե., Ա. հ., 1987, 40 էջ։
- Հայոց լեզվի հականիշները, Ե., Լույս, 1987, 159 էջ։
- Հոդակապով կրկնավորները հայերենում, Ե., Ա. հ., 1987, 168 էջ։
- Մի քանի տեղանունների ծագման մասին, Ա. տ., Ա. հ., 1988, 130 էջ։
- Արարատ Ղարիբյան (ծննդյան 90-ամյակի առթիվ), Ա. տ., Ա. հ., 1989, 24 էջ։
- Ժամանակակից հայոց լեզու։ Բառակազմություն, դարձվածաբանություն, բառարանագրություն (ուսումնական ձեռնարկ), Ե., ԵՊՀ հրատ., 1990, 408 էջ։
- Հայերենի նոր ուղղագրությունը և նրա մերժման անհիմն փորձերը, Ա. տ., Ա. հ., 1991, 13 էջ։
- Հայոց լեզվի արդի վիճակի մասին, Ա. տ., Ա. հ., 1992, 10 էջ։
- Տեղանվանական մեկնություններ, Ա. տ., Ա. հ., 1992, 139 էջ։
- Ժամանակակից հայոց լեզու։ Բառագիտություն (ուսումնաօժանդակ ձեռնարկ բուհերի բանասիրական ֆակուլտետների ուսանողների համար), Ե., Երևանի համալսարանի հրատ., 1993, 232 էջ։
- Ստուգաբանական մեկնություններ, Ե., Ա. հ., 1994, 131 էջ։
- «Աշան» բառի այլ ստուգաբանության փորձ (բանավեճ և քննարկում), Ե., Ա. հ., 1995, 74 էջ։
- Հին հայերենի (գրաբարի) հոլովները վաղ շրջանի (V-XV դդ.) քերականների լուսաբանությամբ (բանավեճ և քննարկում), Ե., Ա. հ., 1995, 88 էջ։
- Մանուկ Աբեղյանի հոլովական տեսությունը, Ե., Ա. հ., 1995, 226 էջ։
- Աշխարհաբարի հոլովների ըմբռնումն ու լուսաբանությունը վաղ շրջանի քերականություններում, Ա. տ., Ա. հ., 1996, 294 էջ։
- Ժամանակակից հայոց լեզու։ Հնչյունաբանություն (ուսումնաօժանդակ ձեռնարկ բուհերի բանասիրական ֆակուլտետի ուսանողների համար), Ե., ԵՊՀ հրատ., 1997, 248 էջ։
- Գրաբարի հոլովները լատինաբան քերականների լուսաբանությամբ, Ա. տ., Ա. հ., 1997, 106 էջ։
- Հոլովները ժամանակակից հայերենում, Ե., Ա. հ., 1997, 31 էջ։
- Մանուկ Աբեղյանի հոլովական տեսության հարուցած բանավեճերի պատմությունից, Ե., Ա. հ., 1997, 27 էջ։
- Բարբառային բառերի մեկնություններ, Ե., Ա. հ., 1998, 226 էջ։
- Հայերեն դժվարհասկանալի բառերի բացատրական բառարան, Ե., Համալսարան, 1998, 144 էջ։
- Հայերենի հոլովները, Ե., Երևանի համալսարանի հրատ., 2000, 200 էջ։
- Հայոց լեզվի քերականություն։ Ձևաբանություն, Ե., Երևանի համալսարանի հրատ., 2004, 626 էջ։
- Օտար բառերի բացատրական բառարան (շուրջ 8000 բառային միավոր), Ե., Երևանի համալսարանի հրատ., 2004, 504 էջ։ Համահեղինակներ՝ Աշոտ Հայրապետյան, Արտաշես Սարգսյան։
- Ստուգաբանություններ (բարբառային բառերի և տեղանունների ստուգաբանություններ), Ե., ԵՊՀ հրատարակչություն, 2015, 210 էջ։
- Նամակ խմբագրությանը, Ա. տ., Ա. հ., Ա. թ, 234 էջ։
Մամուլ
- Անխոնջ գիտնականը (Արարատ Ղարիբյան ծննդյան 70-ամյակի առթիվ)։ «Գրական թերթ», 1969, № 5: