Albert Gevorgyan
Armenian chemist
Ալբերտ Վաչիկի Գևորգյան (1939, հոկտեմբերի 20, Վերնաշեն), քիմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր (1991)։
1961 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1961 թվականից աշխատում է «Նաիրիտ» ՓԲԸ-ում, 1977 թվականից՝ պոլիմերային բաղադրությունների լաբորատորիայի վարիչ։
Աշխատանքները վերաբերում են քլորոպրենի և այլ մոնոմերների հիման վրա նոր պոլիմերային նյութերի ստեղծմանը, ուսումնասիրությանը և արդյունաբերության տարբեր ճյուղերում դրանց նպատակային կիրառմանը։ Մեթոդական ձեռնարկների հեղինակ է։