Albert Aghanov

��որհրդահայ ֆիզիկոս, ֆիզքիմիկոս
The basics

Quick Facts

Intro��որհրդահայ ֆիզիկոս, ֆիզքիմիկոս
PlacesMongolia
isScientist Physicist
Work fieldScience
Gender
Male
Birth21 April 1941, Öndörkhangai, Mongolia
Age83 years
Star signTaurus
The details

Biography

Ալբերտ Վարդանի Աղանով (ապրիլի 21, 1941(1941-04-21), Ունդուրխան, Uvs Province, Մոնղոլիա), խորհրդահայ ֆիզիկոս, ֆիզքիմիկոս: Քիմիական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1986): Թաթարստանի գիտության վաստակավոր գործիչ (1996): «Новости ЯМР в письмах» տեղեկագրի գլխավոր խմբագիր: Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1996): ԱՊՀ միջուկային մագնիսական ռեզոնանսային սպեկտրոսկոպիստների ասոցիացիայի կազմակերպիչներից և փոխնախագահ: «NMR- ի նորությունները նամակներում» տեղեկագրի խմբագիր: Թաթարստանի Հանրապետության վաստակավոր գիտնական: ԽՍՀՄ բարձրագույն կրթության նախարարության մրցանակի դափնեկիր (1971):

Կենսագրություն

Ալբերտ Աղանովը ծնվել է 1941 թվականի ապրիլի 21-ին, Ունդուրխան քաղաքում (Մոնղոլիա): 1963 թվականին ավարտել է Կազանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1966 թվականից աշխատում է Կազանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: 1985-1991 թվականներին եղել է ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1991 թվականից՝ դեկան, միաժամանակ միջուկային մագնիսական ռեզոնանսի (ՄՄՌ) լաբորատորիայի գիտական ղեկավար, ԱՊՀ երկրների միջուկային մագնիսական ռեզոնանսի սպեկտրասոպիստների ընկերության փոխնախագահ, «Новости ЯМР в письмах» տեղեկագրի գլխավոր խմբագիր:

Աշխատանքները վերաբերում են մոլեկուլային սպեկտրաչափության և դինամիկայի, տարբեր ֆազային վիճակներում գտնվող օրգանական մոլեկուլների և նրանց կոմպլեքսների դինամիկական ՄՄՌ սպեկտրաչափությանը, քիմիական կապերի մագնիսական հատկություններին:

Անդամակցություն

  • ՌԴ բնական ԳԱ անդամ (2000)
  • Ռուսաստանի Դաշնության Բարձրագույն կրթության նախարարության ենթակայության «Ֆիզիկա» ուսումնամեթոդական ասոցիացիայի նախագահության անդամ

Պարգևներ

  • ԽՍՀՄ բարձագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության մրցանակ (1971)
  • Թաթարստանի գիտության վաստակավոր գործիչ (1996)
  • ՌԴ նախագահի պետական թոշակ (2000)

Երկեր

  • Новые аспекты применения ЯМР в исследовании процессов обмена, "Успехи химии", 1985, т. 54, вып. (համահեղինակ).
  • Физика вокруг нас. Качественные задачи по физике, 3 изд., М., 1998 (համահեղինակ).
  • Conformational Analisis of MNCB (MBNC) Esters and Amides: Promisig Chiral Reagents for Stereoselective Applications Tetraedron, 55, 1999 (համահեղինակ).

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article on 22 Feb 2020. The contents are available under the CC BY-SA 4.0 license.