Ադել Սաիդովիչ Ալ-Հադադ (օգոստոսի 10, 1964(1964-08-10), Մոսկվա, ԽՍՀՄ), ռեժիսոր, դերասան, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ։ Ռուսաստանի կինոռեժիսորների գիլդիայի անդամ, Հեռուստատեսության և ռադիոյի եվրասիական ակադեմիայի ակադեմիկոս։
Կենսագրություն
Ծնվել է 1964 թվականին օգոստոսի 10-ին Մոսկվայում։ Հայրը եղել է ԽՍՀՄ-ում սովորած և Մոսկվայի էներգետիկական ինստիտուտն ավարտած արաբ գիտնական։ 1985 թվականին Ադել Ալ-Հադադն ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի ռեժիսուրայի ֆակուլտետը (Անդրեյ Գոնչարովի, Մարկ Զախարովի արվեստանոց)։ Աշխատել է Վլադիմիր Մայիկովսկու անվան թատրոնում։
Ֆիլմագրություն
Դերեր
- 1982 – «Խոակին Մուրիետայի աստղը և մահը», (Գորկու անվան կինոստուդիա) – Խոակինի ընկերը
- 1984 – «...Շեհերեզադեի ևս մեկ գիշեր» («Մոսֆիլմ», «Տաջիկֆիլմ») – Ազամատ
- 1986 – Յագուար (Մոսֆիլմ) – Ռիկարդո Օրանա («Ստրուկ»)
- 1987 – «Загон» (Մոսֆիլմ, Գանեմ-ֆիլմ) – նախագահ Մուհամմեդի որդին
- 1987 – «Թակարդ» (ԽՍՀՄ, Հնդկաստան)
- 2000 – «Մարոսեյկա, 12» – Վաիլ Ալ Անսարի
- 2001 – «Տղամարդու աշխատանք» – Ալի
- 2003 – «Հայրենիքն սպասում է» –Մուհամմեդ Ալ Հադի / Մոհսեն
Ռեժիսորական աշխատանքներ
- «Հոգնածները», «Մոսֆիլմ» կինոստուդիա, «Դեբյուտ», սեփական սցենարով, 1990 թվական,
- 2001 թվականին կազմակերպել է «Ապոկրիֆ» կինոստուդիան Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության հետ համատեղ «Ապոկրիֆ։ Երաժշտություն Պյոտրի և Պավելի համար» (ռուս.՝ «Апокриф: музыка для Петра и Павла») նախագծի իրականացման համար, որտեղ հանդես է եկել որպես ռեժիսոր և պրոդյուսեր։ 2004 թվականին ֆիլմը հանձնվել է կինոտարբերակող և ստացել Եվրասիական ութերորդ հեռուստաֆորումի մրցանակ։
- 2007-2008 – «Վլաստիմիր» (ռուս.՝ «Властимир») պատմական ֆենտեզի ֆիլմի բեմադրող ռեժիսոր և սցենարիստ («Русичи»):
- 2011 թվականին աշխատել է Գ. Գորինի «Հիշատակի աղոթք» (ռուս.՝ «Поминальная молитва») պիեսի հիման վրա ստեղծվող սցենարի վրա։
Մրցանակներ և անվանակարգեր
- «Հեքիաթի» 4-րդ համամիութենական կինոփառատոնում արժանացել է մրցանակի «Շեհերեզադեի ևս մեկ գիշեր» ֆիլմում տղամարդու լավագույն դերակատարման համար։
- Օնֆլյորի փառատոնի մրցանակ «Լավագույն ռեժիսորական ներամուտ» անվանակարգում։
- Ստորին Նորմանդիա երկրամասի կառավարության հատուկ մրցանակ։
- 2004 – Եվրասիական ութերորդ հեռուստաֆորումի մրցանակ «Ապոկրիֆ։ Երաժշտություն Պյոտրի և Պավելի համար» (ռուս.՝ «Апокриф: музыка для Петра и Павла») կինոտարբերակի համար։
- «Արծաթե նավակ» մրցանակ «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնում։
- «Ամուրյան աշուն 2005» կինոփառատոնի մրցանակ «Լավագույն ռեժիսորական նորամուտի» համար։
- 2006 թվականին ավարտվել է աշխատանքը «Ապոկրիֆ։ Երաժշտություն Պյոտրի և Պավելի համար» ֆիլմի չորս սերիայից բաղկացած հեռուստատեսային տարբերակի վրա, որն արժանացել է «Ոսկե հավերժահարս» գլխավոր մրցանակի Մոնտե Կառլոյի 46-րդ միջազգային փառատոնում։
Ծանոթագրություններ