Abraham Karapetyan

Armenian pedagogue
The basics

Quick Facts

IntroArmenian pedagogue
PlacesRussia
isEducator
Work fieldAcademia
Gender
Male
Birth1910, Yeghegnadzor, Vayots Dzor Region, Armenia
Age115 years
Awards
Order of the Red Star 
Order of the Patriotic War 1st class 
The details

Biography

Աբրահամ Ավագի Կարապետյան (1910, Եղեգնաձոր - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն

Աբրահամ Կարապետյանը ծնվել է 1910 թվականին, Եղեգնաձորում։ Ավարտել է տեղի յոթնամյա դպրոցը և աշխատանքի անցել կոմերիտմիության գավկոմում՝ որպես պիոներհրահանգիչ, միաժամանակ երեկոները պարապել է մեծահասակների դպրոցում։ 1930-1932 թվականներին ֆիզկուլտուրա և թվաբանություն է դասավանդել։ 1932 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ, պարտադիր զինվորական ծառայության, հայկական լեռնահրաձգային դիվիզիայում։ Մինչև Գերմանա-խորհրդային պատերազմը աշխատել է Երևան քաղաքի թիվ 10 միջնակարգ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Ավարտել է Երևանի ֆիզկուլտուրայի տեխնիկումը, աշխատել թիվ 122 միջնակարգ դպրոցում։

1941 թվականի հունիսի 22-ին ֆիզկուլտուրայի ուսուցիչ Կարապետյանը իր սաների հետ գնացքով մեկնել է Մոսկվա` մրցումների։ Գնացքում էլ լսել է պատերազմի սկսվելու մասին։ Կարապետյանը կամավոր մեկնել է գործող բանակ։ 5-րդ բանակի 230-րդ դիվիզիայի 990-րդ գնդում սակրավորների դասակի հրամանատար Աբրահամ Կարապետյանը Հյուսիսային Կովկասից մարտերով հասել է Բեռլին և հաղթանակի օրը իր անունը գրել Ռայխստագի շենքի պատին։ Այդ օրն էլ երկու եղբայրներին` Աբրահամին ու Արամին, որոնք այդ ժամանակ 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայում էին, լուսանկարել է դիվիզիայի հրամանատար, գեներալ մայոր Նվեր Սաֆարյանը։

Ռազմաճակատում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է «Կարմիր աստղի» շքանշանով, իսկ Վարշավայի ազատագրման, հակատանկային ականները ականազերծելու, Լոձ քաղաքի մատույցներում 15 գերմանական սակրավոր զինվորների գերի վերցնելու համար արժանացել «Հայրենական պատերազմի առաջին աստիճանի» շքանշանի և բազմաթիվ մարտական մեդալների։

Կարապետյանը շարունակել է աշխատել իր սիրած մասնագիտությամբ` մայրաքաղաքի թիվ 2 մարզադպրոցում ուսմասվար, Հակոբ Հակոբյանի անվան ու թիվ 57 դպրոցներում ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Աշխատանքին զուգընթաց ավարտել է Մոսկվայի ֆիզկուլտուրայի ինստիտուտի հեռակա բաժինը։

Պարգևներ

  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article on 24 Jul 2023. The contents are available under the CC BY-SA 4.0 license.