Biography
Also Viewed
Quick Facts
Intro | ��անրանկարիչ | |
is | Artist Illustrator Illuminator | |
Work field | Arts Creativity | |
Gender |
|
Biography
Աբրահամ Բոլորաձորեցի (Տեր Աբրահամ, Աբրահամ ծաղկող, 15-րդ դար - 15-րդ դար), հայ մանրանկարիչ, նկարազարդող։ Աշակերտել է Դանիել Աստվածաբան րաբունապետին՝ Սևանավանքում։ Բոլորաձորի վանքի (Վայոց ձոր, Սրկղունք) առաջնորդ (1476 թվականից), Ավագտեր վարդապետի եղբորորդին։
Կենսագրություն
Բոլորաձորի վանքի (Բոլորաբերդի) վանական Աբրահամի անունը հիշատակվում է 1461 թվականից։ Ապրել է 15-րդ դարում։ Հայտնի մանրանկարիչ էր Սյունյաց աշխարհի Վայոց ձոր գավառի Բոլորաձորի վանքում։ 15-րդ դարի վերջերին Տաթևի վանքում ձեռագրեր է նկարազարդել, կատարելագործելով իր արվեստը, մեծապես օգտվել Գլաձորի և Տաթևի մանրանկարչության դպրոցների ավանդույթներից։ Նկարազարդել է 10 մատյան (Ավետարաններ (ձեռ. № 8409, 2634, 221, 7770, 6865, 5303), երկուսը՝ 1475 թվականին, 1482, 1495), Հայսմավուրք № 6268 (1474), Ճաշոց № 2781 (1476), Ճառընտիր № 942 (1478), Շարակնոց (№ 1579), պահվում է Մատենադարանում, մեկը՝ Երուսաղեմի (№ 3230), մեկը՝ Վիեննայի (№ 403), երկուսը՝ Էջմիածնի (№ 129, 322) մատենադարաններում, որոնցում նկատելի է Գլաձորի մանրանկարչության դպրոցի և Թորոս Տարոնացու ազդեցությունը (ձեռ. № 5303), օրինակել է Մանրուսմունք (1484) և այլն։ Ձեռագրերում զետեղել է նաև պատվիրատուների նկարները, լուսանցքներում թողել բացատրական ոտանավորներ։ 1495 թվականի ավետարանի «Պայծառակերպության» նկարի ցածում Աբրահամը տեղավորել է իր և եղբոր՝ Զաքարիայի պատկերները (թվագրված ՋԽԷ֊1498)։ Նրա բազմաթիվ պատկերազարդումները հայ միջնադարյան մանրանկարչության կարևոր էջերից են, կատարված են վարպետությամբ։
Ծանոթագրություններ
Գրականություն
- «ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», Խաչիկյան Լ. Ս., մաս 1-2, Ե., 1958֊1967
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|---|
Բառարաններ և հանրագիտարաններ |